SpaceX ընկերությունը հաջողությամբ արձակել է Falcon 9 հթիռակիրը


SpaceX ընկերությունը հաջողությամբ արձակել է Falcon 9 հթիռակիրը
Հունվար 15 10:26 2017

Ամերիկյան SpaceX ավիաընկերությունը Կալիֆոռնիայի ռազմաբազայի կայանից հաջողությամբ գործարկել է Falcon 9 ծանր հրթիռակիրը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` մեջբերելով SpaceX-ի թվիթերյան հաղորդագրությունը, Falcon 9-ը ուղեծիր է տանում Iridium NEXT նոր սերնդի 10 տիեզերական սարքավորում: Falcon 9-ի արձակումը հեռարձակվում է Իլոն Մասկի ընկերության յութուբյան ալիքով:

Հրթիռակրի ներկայիս գործարկումը բազմիցս հետաձգվել էր սեպտեմբերին կայացած անհաջող փորձից հետո, երբ Falcon 9-ը պայթել էր մեկնարկային հարթակում նախապատրաստական աշխատանքների ժամանակ:

Սկզբնապես հրթիռակրիարձակումը նախատեսված էր իրականացրել հունվարի 9-ին, սակայն հետաձգվել է վատ եղանակային պայմանների պատճառով:



loading...