Կաղամբն ու բրոկոլին նվազեցնում են ճառագայթային հիվանդությունների առաջացման վտանգը


Կաղամբն ու բրոկոլին նվազեցնում են ճառագայթային հիվանդությունների առաջացման վտանգը
Հունվար 15 11:16 2017

Կաղամբը և բրոկոլին կանխարգելում են ճառագայթային հիվանդությունները: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:

Աղբյուր փոխանցմամբ, դինդոլիլմեթան (DIM) նյութը, որն առկա է կաղամբի և բրոկոլիի մեջ, կարող է պաշտպանել ճառագայթային հիվանդությունից, որն առաջանում է հակաքաղցկեղային թերապիայից կամ միջուկային վթարից հետո:

Առնետների վրա իրականացված փորձի արդյունքում պարզվել է, որ «DIM»-ը չի կորցրել իր ազդեցությունը, եթե նույնիսկ այն ներարկվել է ճառագայթումից մեկ օր առաջ կամ դրանից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

«DIM»-ի օգնությամբ բուժված մկների մոտ ավելի քիչ է նվազել էրիտրոցիտների, լեյկոցիտների և տրոմբոցիտների քանակը: