Մեր օրգանիզմի 10 պաշտպանական հատկությունները


Մեր օրգանիզմի 10 պաշտպանական հատկությունները
Հունվար 15 00:37 2017

Մարդկային օրգանիզմը շատ բարդ ու երբեմն անհասկանալի համակարգ է: Ներկայացնում ենք մեր օրգանիզմի 10 պաշտպանական հատկությունները.


1. Հորանջելը
Ի՜նչ հաճելի է առավոտյան նոր արթնանալուց մի փոքր հետո հորանջելը: Բայց ինչու՞ ենք մենք դա անում: Գլխավոր պատճառը մեր ուղեղի ընդմիջումն է: Երբ մենք ակտիվ աշխատում ենք, չենք քնում, լարվում ենք, մեր օրգանիզմը հատուկ պաշտպանություն է միացնում: Հորանջելու ժամանակ մենք խորը շնչում ենք, ինչը բավական է մեր ուղեղը թարմացնելու, շնչուղիները բացելու և թթվածնի հոսքը դեպի արյուն մեծացնելու համար:

2. Փռշտալը
Մենք սկսում ենք փռշտալ այն ժամանակ, երբ երբ մեր քթի շրջանում շատանում են միկրոբները, փոշիները և ալերգենները: Մեր օրգանիզմը արագ արձագանքում է այս վտանգին, և մենք փռշտում ենք՝ <<վռնդելով>> բոլոր վնասակար մանէներին:

3. Ձգվելը
Մարմինը ձգելը նույնպես մեր օրգանիզմի պահանջն է: Այդ կերպ մենք մեզ պատրաստում ենք սկսվող օրվան՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սթրեսներ, բացում ենք մեր մկանները, բացվում է մեր տրամադրությունը և այլն:

4. Զկռտալը
Զկռտալը մի ազդանշան է մեր մարմնի կողմից, որ մարսողական համակարգի հետ մի բան այն չէ: Ասում են՝ այն կարող է նաև առանց պատճառի լինել: Շատ գարեջուր խմելուց, կամ ուտելիքը մեծ կտորներով ուտելիս մենք կարող ենք շա՜տ երկար զկռտալ: Սրա դեմ պայքարի տարբեր ձևեր կան՝ շնչել-արտաշնչել, կում-կում ջուր խմել և այլն:

5. Միոկլոնիկ շոկ
Բոլորիս էլ ծանոթ է այն իրավիճակը, երբ հանկարծակի գիշերն արթնանում ենք ինչ-որ տարօրինակ ցնցումներից: Մեր մարմինը սկսում է ջղաձգվել, և այնպիսի տպավորություն է՝ կարծես ուր որ է կընկնես մահճակալից: Այս երևույթը օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիաներից է: Բանն այն է, որ քնի ժամանակ մեր շնչառությունը դանդաղում է, մկանները թուլանում են, սիրտը սկսում է դանդազ զարկել, և տպավորություն է ստեղծվում, թե մենք մահանում ենք: Այդ պատճառով էլ ուղեղը ուժեղ իմպուլսներ է ուղարկում մեզ: Սակայն ընդամենը մի քանի րոպե հետո ամեն ինչ կարգավորվում է, և ուղեղը թույլատրում է մեզ հանգիստ քնել: 


6. Մատների ուռչելը
Կարծում եմ՝ բոլորիս հետ էլ պատահել է, երբ երկար լոգանքից հետո ոտքերի և ձեքերի մատները ուռչել են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երևույթը հենց այնպես տեղի չեն ունենում: Ջրում երկար մնալու հետևանքով մեր վերջույթները բախվում են խոնավության մեծ քանակի: Իսկ որտեղ խոնավություն, այնտեղ էլ մեծ է սայթաքելու ռիսկը: Այդ պատճառով էլ մեր մատներն ուռչում են, որպեսզի թաց հատակի վրա ընկնելիս մեր վայրէջքը փափուկ լինի:

7. Հիշողության կորուստ
Շատ հաճախ հիշողության կորուստը տեղի չի ունենում գլուխը որևէ ծանր առարկայի հարվածելիս, այլ այն պատճառով, որ մեր օրգանիզմը մեզ պաշտպանում է անցանկալի հիշողություններից: Շատ դեպքեր են հայտնի, երբ դժբախտ պատահարներից և ծանր դեպքերից հետո մարդիկ չեն հիշում դեպքի սարսափելի մանրամասները: Գրեթե նույն բանն էլ տեղի է ունենում ալկոհոլի չարաշահման ժամանակ: Երբ մարդը չափից շատ ալկոհոլ է օգտագործում, օրգանիզմի ֆունկցիաները սկսում են խանգարվել: Ուղեղն ընկալում է, որ “տիրոջ” մոտ ինչ-որ բան այնպես չէ և սահմանափակում է հիշողությունը:

8. Սագամաշկ
Բոլորին հայտնի սագամաշկը, որն առաջանում է ցրտից և էմոցիոնալ իրավիճակների ժամանակ: Այն մտնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունցիաների մեջ: Երբ մեր մարմինը անբարենպաստ կլիմայական պայմաններ է նկատում, այդ կերպ փորձում է պաշտպանվել:


9. Արցունքները
Արտասվելու գործընթացը նույնպես պաշտպանողական ֆունկցիա է: Գիտնականները ապացուցել են, որ այն բթացնում է ցավը՝ մինչև մեր օրգանիզմը կսկսի պայքարել դրա դեմ: Բացի այդ, արտասվելուց մենք դուրս ենք հանում մեր օրգանիզմից մի շարք թունավոր նյութեր և վատ էմոցիաներ:

10. Լրացուցիչ զգացողությունները
Կան վտանգներ, որոնք մենք չենք տեսնում, չենք զգում, չենք լսում, բայց արի ու տես, որ մեր օրգանիզմը դրա դեմ էլ է պայքարում՝ լրացուցիչ զգացողությունների միջոցով: Կան զգացողություններ, որոնք մեր խելացի օրգանիզմը հասկանում է: Վտանգի դեպքում այն միանգամից սկսում է արձագանքել: Եթե թեթև վտանգ ենք զգում, մեր օրգանիզմը դա տեղեկացնում է ուղեղին, և մենք սկսում ենք պաշտպանվել: