Զանգվածային վթար՝ Չինաստանում. միմյանց բախված 19 մեքենաներից 7-ը այրվել են


Զանգվածային վթար՝ Չինաստանում. միմյանց բախված 19 մեքենաներից 7-ը այրվել են
Հունվար 15 00:30 2017

Չինաստանի հարավում տեղի ունեցած զանգվածային վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցը, Ցինյուան քաղաքի մայրուղիներից մեկում 19 ավտոմեքենա է բախվել, ինչը հանգեցրել է մեքենաներից 7-ի բռնկմանը:

Տեղի իշխանությունների նախնական տվյալների համաձայն` ավտովթարի հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել: Ներկա պահին միջադեպի հետաքննություն է անցկացվում, ինչպես նաև վերացվում են արտակարգ պատահարի հետևանքները: