Լավագույն և վատագույն ուտեստները ժամադրությունից առաջ


Լավագույն և վատագույն ուտեստները ժամադրությունից առաջ
Հունվար 15 10:41 2017

Ժամադրության պատրաստվելը միայն դիմահարդարումն ու հագուստը չեն: Ձեր ինքնազգացողությունն ու տրամադրությունը ևս կարևոր են:
Այն, ինչ Դուք ուտում և խմում եք, ազդում է ոչ միայն Ձեր շնչառության թարմության վրա, այլ նաև ներքին հանգստության: Ուստի ճիշտ ընտրված սնունդը խոսում է այն մասին, թե ինչքանով հաջողված կստացվի Ձեր հանդիպումը:
Լավագույն սնունդը


Ցորենի հաց
Սպիտակուցների և մանրաթելերի քանակի աճն առանց բավարար ածխաջրերի կարող է պատճառ դառնալ` բերանի խոռոչում տհաճ հոտերի առաջացման: Այս խնդրից զերծ մնալու ամենապարզ եղանակը սննդակարգի մեջ ցորենի հաց ներառելն է: Այն էներգիայի լավագույն աղբյուր է, ի տարբերություն սովորական սպիտակ հացի, նաև թույլ չի տա, որ շուտ հոգնեք:


Մածուն
Սովորական մածունը ևս կազատի բերանի տհաճ հոտից. այն իդեալական սնունդ է հանդիպումից առաջ: Ցանկալի` է՝ընտրեք այնպիսի մածուն, որը հավելումներ չի պարունակի:


Հնդուհավի միս
Եթե դուք անհանգստացած եք, ժամադրությունից առաջ կերեք մի կտոր հնդուհավի միս: Այն սպիտակուցի լավագույն աղբյուրներից է, բացի այդ` հնդուհավի միսը պարունակում է մեծաքանակ L-տրիպտոֆան, որը ձեր օրգանիզմին հնարավորություն կտա արտադրել մեծ քանակությամբ սերոտին: Արդյունքում` դուք միառժամանակ հետո ձեզ կզգաք հանգիստ և լավ ժամանակ կանցկացնեք:


Մուգ շոկոլադ
Մի կտոր շոկոլադը կօգնի հաղթահարել հուզմունքն ու անհանգստությունը: Այն հարուստ է անտիօքսիդանտներով և, առանց որևէ կասկածի, լավագույն նախուտեստն է կարևոր երեկոյից առաջ: Ընտրեք շոկոլադ, որ կպարունակի 70-75 տոկոս կակաո. այն կնվազեցնի սթրեսի հորմոնները և կբարձրացնի սերոտոնինի մակարդակը:


Խնձոր
Այս միրգը ևս կպայքարի բերանի տհաճ հոտի դեմ: Արդյունավետությամբ այն համեմատելի է ատամները մաքրելու հետ` մեծացնելով թքարտադրությունը երկար ժամանակ շնչառությունը թարմ կպահի:


Կանաչ թեյ
Սովորական սուրճ ընտրելու փոխարեն խմեք մեկ բաժակ կանաչ թեյ: Այն կօգնի Ձեզ ամբողջ երեկո մնալ էներգիայով լեցուն և բացի այդ, հրաշալի կերպով բերանի խոռոչն ազատում է անցանկալի հոտերից:


Վատագույն սնունդը
Տապակած սնունդ
Տապակած սնունդը մեծ քանակությամբ բուսական յուղ է կլանում, ինչն էլ հնարավոր է` մարսողական խնդիրներ առաջացնի, հետևապես խուսափեք այս տեսակ սննդի օգտագործումից:


Սխտոր
Սխտորի հոտի մասին բոլորս ենք տեղյակ, սակայն մեկ անգամ ևս հիշեցնենք` հանդիպումից 24 ժամ առաջ պետք է հրաժարվել սխտոր օգտագործելուց:


Կաթնամթերք
Անգամ ատամի մածուկը չի պայքարի այն հոտի դեմ, որ կարող է առաջացնել կաթնամթերքը: Խուսափեք հանդիպումից առաջ այն օգտագործել:


Լոբի և կաղամբ
Իհարկե, լոբին, կաղամբը, ծաղկակաղամբը առողջարար են, բայց օրգանիզմում գազեր են առաջացնում, հետևապես դրանց օգտագործումը ևս ցանկալի չէ:


Կոնֆետ և մաստակ
Հանդիպումից առաջ քաղցավենիքից հրաժարվելը ևս հրաշալի գաղափար կլինի Ձեր կողմից. այդպես զերծ կմնաք բերանի անցանակլի հոտից: Եթե անգամ դուք նախընտրում եք առանց շաքարի կոնֆետներ կամ մաստակ` արհեստական հավելումները կարող են վատ հոտի պատճառ դառնալ:


Ածխաջրածին պարունակող խմիչքներ
Շնչառության թարմությունը կարող են խախտել ածխաջրածին պարունակող բոլոր ըմպելիքները: Նույնիսկ այն ըմպելիքները, որոնք շաքարավազ չեն պարունակում:
Հետևեք մեր խորհորդներին և Ձեր երեկոն կանցի հրաշալի: