Արաբկիր համայնքի 4/19-ում հաղթել է ՀՀԿ-ն


Արաբկիր համայնքի 4/19-ում հաղթել է ՀՀԿ-ն
Ապրիլ 3 02:07 2017

Այս պահի դրությամբ ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը Արաբկիր համայնքի 4/19 տեղամասում։ ՀՀԿ-ն հավաքել է 389 ձայն,Ծառուկյան դաշինք հավաքել 222 ձայն, Ելք դաշինքը 144, ՀՅԴ՝56, Կոնգրես-ՀԺԿ՝41, ՕՐՕ՝27, Ազատ Դեմոկրատներ՝17, ՀՎԿ՝15, ՀԿԿ՝8։ Անվավեր Է ճանաչվել 3 քվեաթերթիկ

 

22. 20 Մինչեւ հաշվարկը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը: Քվեարկության ավարտից մոտ երկուսուկես ժամ անց սկսեցին հաշվարկը։

 

21.00 Որոշ ստորագրությունների դիմաց կնիք չկա. հանձնաժողովի նախագահ Մարինա Կրիմլյանը պնդում է, որ դա խնդիր չէ. «Դիտորնդերն ու վստահված անձիք այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ լարված էինք, շատ դժվար էր աշխատել»։

20.20 ԵԼՔ դաշինքի դիտորդի պնդմամբ քվեատուփը տեղափոխվեց տեսանելի տեղ

Երկրորդ անգամ սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը։ Ըստ հանձնաժողովի տվյալների՝ 40 հոգի ավելի շատ է քվեարկել, քան մատնահետքերի սարքի տվյալներն են։