Նյու Յորքում 70 000 թռչուն են ոչնչացրել թռիչքների անվտանգության համար


Նյու Յորքում 70 000 թռչուն են ոչնչացրել թռիչքների անվտանգության համար
Հունվար 15 00:06 2017


Նյու Յորքում վերջին 7 տարում ավելի քան 70 000 թռչուն է ոչնչացվել Նյուարկ և Լա Գուարդիա օդանավակայաններում թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել ազատվել թռչուններից 2009-ին Հուդզոն գետում А320 ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո: Այն ժամանակ փորձագետները հայտարարել էին, որ ինքնաթիռի երկու շարժիչների խափանման պատճառը կանադական սագերի երամի հետ օդանավի բախումն է եղել:

Օդանավակայանների ներքին վիճակագրության համաձայն` թռչունների պատճառով տեղի ունեցող միջադեպերի թիվը կրկնակի աճել է: 2004-2009 թվականներին թռչունների հետ օդանավերի բախման տարեկան 158 դեպք է գրանցվել, իսկ 2009-ից մինչև օրս` տարեկան 299: