Ադրբեջանի ՊՆ-ն խուճապահար հայտարարություն է արել


Ադրբեջանի ՊՆ-ն խուճապահար հայտարարություն է արել
Հունվար 14 23:56 2017

Հայկական կողմն անօդաչու թռչող սարքի միջոցով պայթուցիկ սարք են նետել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Թովուզի հատվածում: Նման տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարությունը՝ կից ներկայացնելով լուսանկար: Հաղորդագրության մեջ նշվում է, թե պայթուցիկ սարքը ինքնաշեն է:
«Թշնամու կողմից նման ոչ ավանդական ինքնաշեն եւ անհայտ արտադրության պայթուցիկ սարքերի կիրառումը նպատակ ունի կորուստներ պատճառել շփման գծում տեղակայված մեր ստորաբաժանումների անձնակազմին եւ հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին:
Միջազգային նորմերով եւ նորմատիվներով արգելված միջոցների օգտագործումը հատկապես հայ-ադրբեջանական սահմանին նպատակ ունի լարված իրավիճակ ստեղծել եւ Ադրբեջանին ստիպել պատասխան քայլեր ձեռնարկել եւ այդպիսով հրավիրել այն ռազմաքաղաքական դաշինքի անդամ պետությունների ուշադրությունը, որին Հայաստանը անդամակցում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ռազմաքաղաքական դաշինքի անվան տակ, ըստ էության, նկատի է առնվում ՀԱՊԿ-ն:


Նյութը՝ newsarm.am-ի