Բուենոս-Այրեսի արվարձանում հանցագործները 30 վայրկյանում բանկ են թալանել


Բուենոս-Այրեսի արվարձանում հանցագործները 30 վայրկյանում բանկ են թալանել
Հունվար 14 23:49 2017

Արգենտինյան Տիգրե քաղաքում չորս զինված հանցագործ կես րոպեում թալանել են բանկը: Այդ մասին ուրբաթ հաղորդել է Todo Noticias հեռուստաալիքը: Հանցագործները հետները տարել են 750 հազա պեսո (47 հազար դոլար):

Անվտանգության տեսախցկներով արված կադրերում երևում է, թե ինչպես են դիմակներով երկու անձ դուրս գալիս ավտոմեքենայից և մուրճով կոտրում բանկի ապակյա դուռը: Եվս երկու զինված անձ այդ պահին եղել է ավտոմեքենայում: 14 վայրկյան անց հանցագործները դուրս են եկել շինությունից և նստել են ավտոմեքենան:

Ողջ գործընթացը զբաղեցրել է 24 վայրկյան: Եվս 6 վայրկյան է պահանջվել, որպեսզի վերցնեն ավտոմեքենայի կողքին ընկած առաջրկան: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ գողության ժամանակ հանցագործները ոչ մի կրակոց չեն արել:

Ներկա դրությամբ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: