Ճամբարականացված


Ճամբարականացված
Ապրիլ 2 18:34 2017

Ճամբարականացված
Իմ ընկերներն ամենուր են։ Նրանք խրամատում հենց էս պահին սահման հսկողն տղերքն են։ Նրանք տեղամասում տեսանյութ պատրաստող լրագորղներն են։ Նրանք տեղամասը հոսկող ոստիկաններն են։ Նրանք արվեստանոցում լուռ ստեղծագործողներն են։ Նրանք Ֆեյսբուքում իմաստուն ստատուստներ գրողն են և անգամ մի բաժակի շուրջ անկեղծ քննադատողներն են։
Իմ ընկերներն են, ծանոթներն ու ուսուցիչները,, հարևաններն ու բարեկամենրը։
Նրանք բոլորը իմն են, նույնիսկ պայքարով տարբեր։
Ես ծառայել եմ զինված ուժերում, ես ծառայել եմ ոստիկանությունում, ես ծառայել եմ լրատվությունում, ես ծառայել եմ արվեստում, ես ծառայել եմ անկեղծ, զրուցակցիս հետ բաց, ընդդիմախոսիս հետ՝ արդար։
Նրանք բոլորը իմն են, իմն է նաև ցավը։ Մի խումբ ու միտք կազմած տարբեր ոլորտների մեջ տանջվում եմ կիսվել, կիսվել հանուն հայրենիք կոչվող գաղափարի, որի համար հայրս լքեց աշխարհը։
Իմն են բոլորը, բայց անջատ են իմը։
Սիրում եմ առավոտը, որը վաղը կբացվի ու կկոտրի իմոնց մեջ բոլոր հակասույթունները, կջարդի ատելությունն ու կկապի ուժը։

Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը: