Չինաստանում Թրամփի նմանությամբ հսկայական փչովի աքաղաղներն իսկական հիթ են դարձել


Չինաստանում Թրամփի նմանությամբ հսկայական փչովի աքաղաղներն իսկական հիթ են դարձել
Հունվար 14 23:26 2017

Չինաստանի արևելյան հատվածում գտնվող գործարաններից մեկն արտադրում է հսկայական չափերի փչովի աքաղաղներ, որոնք արտաքուստ նման են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, մոտ 20մ բարձրությամբ փուչիկները մեծ պահանջարկ են վայելում Չինաստանում ու իսկական հիթ են դարձել:

Caile Inflatable Products Co-ի ղեկավարությունը մանրամասնել է, որ բազմաթիվ պատվերներ է ստացել, որոնք պետք է առաքվեն մինչև հունվարի 28-ը՝ չինական օրացույցով Նոր տարվա գալը:

Ընկերության մենեջեր Լի Հայյանը նշել է, որ աքաղաղի ու Թրամփի արտաքին նմանության պահը նախապես մտածված քայլ չէ, «պարզապես համընկել է»: