Համացանցում է հայտնվել «Շերլոկ» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի վերջին սերիան


Համացանցում է հայտնվել «Շերլոկ» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի վերջին սերիան
Հունվար 14 23:16 2017

Համացանցում տարածվել է «Շերլոկ» բրիտանական հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի վերջնական սերիան, որի պրեմիերան պետք է կայանար հունվարի 15-ի կեսգիշերին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

«Վերջին գործը» խորագիրը կրող սերիայի բարձր որակով տարբերակը հայտնվել է համացանցում` BBC One հեռուստաալիքի հնչյունավորմամբ և առանց լոգոտիպերի: Ինչպես նշում է աղբյուրը, Google Drive-ում ներբեռնված սերիան ներկա պահին հասանելի չէ օգտատերերի մեծ հոսքի պատճառով:

«Շերլոկի» նոր եթերաշրջանը էկրան է բարձրացել 2017-ի հունվարի 1-ին: Գլխավոր դերերը սերիալում մարմնավորում են Բենդեիկտ Քամբերբեթչը և Մարտին Ֆրիմենը:

«Շերլոկը» ցուցադրվում է BBC One-ի եթերում 2010 թվականի հուլիսից: Այն նկարահանվել է անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի «Նոթեր Շերլոկ Հոմսի մասին» պատմվածքների հիման վրա, իսկ գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Լոնդոնում: