Ինչպես են ստում կենդանակերպի նշանները


Ինչպես են ստում կենդանակերպի նշանները
Հունվար 14 23:01 2017

Խոյ


Նրանք ուղիղ, համարձակ ու վճռական մարդիկ են, ովքեր քիչ են հակված խաբելուն: Նրանք չեն փնտրում շրջանցիկ ճանապարհներ և ուշադիր պլանավորում են իրենց բոլոր քայլերը: Այդ պատճառով էլ, նրանք խորամանկելու ու խուսափելու կարիք չունեն:


Ցուլ


Այս մարդիկ շրջահայաց և գործնական են: Նրանք չեն ստի մանր հարցերում: Նրանք ամենասկզբից այնպես կդասավորեն գործերը, որ ունենան բոլոր առավելությունները:


Երկվորյակ


Այս նշանի ներկայացուցիչների հետ պետք է զգույշ լինել: Նրանք հաճախ են ստում: Նրան չեն ստում խաբեություն ստեղծելու համար, այլ ուղղակի խորամանկում են կամ տեղեկությունը ներկայացնում են իրենց ցանկալի կերպով:


Խեցգետին


Սուտ փրկության համար. այսպես են նկարագրում կենդանակերպի այս նշանին: Այս մարդիկ կարող են ստել իրենց ու իրենց մտերիմներին պաշտպանելու համար:


Առյուծ


Այս նշանի ներկայացուցիչները չափազանց հպարտ են: Նրան ամեն ինչ ճոխացնում ու ավելի պատկերավոր են դարձնում:


Կույս


Գոյություն ունի սուտ, մեծ սուտ ու վիճակագրություն: Հենց վիճակագրությամբ էլ ապահովում են Կույսերը: Այս մարդիկ կարող են Ձեզ խճճել այնպիսի դետալներում, որ հետագայում դժվար է լինում հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սուտ:


Կշեռք


Նրանք չեն ստի, քանի որ դա անհարմար է և սխալ: Սակայն ճիշտն ասելն էլ այս նշանի ներկայացուցիչների համար հեշտ չէ, այսպիոսով նրանք փորձում են խուսափել կամ շրջանցել տվյալ հարցը:


Կարիճ


Այս նշանի ներկայացուցիչները բավականին համարձակ են, սակայն ճիշտն ասելը նրանց համար դժվար է: Ամբողջ իրականությունը գաղտնի կմնա, սակայն նա կդիմի ստի միայն մրցակցին վնասելու կամ խանգարելու համար:


Աղեղնավոր


Նրանք ուղիղ ու ազնիվ են: Իրենց ազնվությամբ այս մարդիկ կարող են զարմացնել բոլորին, նրանք չեն ստում, նրանք ուղղակի մի քնաի անքամ մեծացնում են մասշտաբները:


Այծեղջյուր


Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ապրել հաճելի նորմերով ու օրենքներով: Նրանք սովոր չեն ստել:


Ջրհոս


Ջրհոսները չեն ստում. նրան երազում են, մեծ պլաններ գծում, նրանց գլխում բազում գաղափարներ կան:


Ձկներ


Այս նշանի ներկայացուցիչները ստում են մարախուղը ցրելու և խնդիրներից խուսափելու համար: