«Ժողովո՛ւրդ, որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք, երդվեք երեխեքի արև».Գագիկ Ծառուկյան


«Ժողովո՛ւրդ, որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք, երդվեք երեխեքի արև».Գագիկ Ծառուկյան
Ապրիլ 2 11:57 2017

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանից քվեարկությունից հետո լրագրողները հետաքրքրվեցին դաշինքի կողմից ընտրակաշառքների բաժանման մասին, որի վերաբերյալ տեղեկություններ են շրջանառվում:

Ծառուկյանն էլ ի պատասխան՝ դիմեց ընտրատեղամասի մոտ հավաքված մարդկանց. «Ժողովո՛ւրդ, որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք, երդվեք երեխեքի արև»:

Մարդիկ էլ կրկնեցին. «Երեխեքի արև, չենք ստացել»:

«Ամոթ իրան, ով չգնա, չստուգի՝ ընտրակաշառք բաժանում են, թե չէ: Գնացեք ցանկացած գյուղ, մտեք, ցանկացած մեկդ գնացեք հարցրեք: Իհարկե, քարոզիչներին աշխատավարձ տվել ենք», - շարունակեց Ծառուկյանը:

Նա նաև հիշեցրեց, որ իրեն «արգելել են բարեգործություն անել»: