«Բարսելոնա»-«Լաս Պալմաս»՝ 5:0


«Բարսելոնա»-«Լաս Պալմաս»՝ 5:0
Հունվար 14 22:39 2017

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Լաս Պալմասին»:

«Կամպ Նոու» մարզադաշտում Լուիս Էնրիկեի սաները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասապահ Խավի Վարասի պաշտպանած դարպասը:

Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: Գոլով աչքի ընկան Լիոնել Մեսսին, Արդա Թուրանը և Ալեյշ Վիդալը: Վերջինս խփեց իր առաջին գնդակը «կապտանռնագույնների» կազմում:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 38 միավորով զբաղեցրեց Իսպանիայի առաջնության աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալը» տուրի հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունվարի 15-ին:

«Բարսելոնա»-«Լաս Պալմաս»՝ 5:0

Գոլերը՝ Սուարես (14, 57), Մեսսի (52), Թուրան (59), Վիդալ (80)