Նիգերիայում ահաբեկիչները 7 մարդու են առևանգել դպրոցից


Նիգերիայում ահաբեկիչները 7 մարդու են առևանգել դպրոցից
Հունվար 14 22:34 2017

Նիգերիայի Օգուն նահանգում ահաբեկիչներն առևանգել են ուսումնական հաստատության երկու աշխատակցի և 5 դպրոցականի, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացու: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նիգերիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ գրոհայինները ներխուժել են հաստատության տարածք, գերեվարել մարդկանց ու փախել:

Նշվում է, որ առևանգիչները դեռ կապ չեն հաստատել ոստիկանության և դպրոցի ղեկավարության հետ:

«Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում՝ առևանգված մարդկանց ողջ և առողջ ազատելու համար»,- ասել են ոստիկանությունում: