Մեր հայրենակիցներ «երիտասարդ խենթերը» հանդես են եկել հիանալի հայտարարությամբ


Մեր հայրենակիցներ «երիտասարդ խենթերը» հանդես են եկել հիանալի հայտարարությամբ
Ապրիլ 2 01:09 2017

Տաթև Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հրաշալի նորություն «Armenian Europe Music Awards» 2018 ։

Եվ այսպես այն տեղի կունենա Փարիզի հեղինակավոր «Le Palais des Congrès de Paris» համերգասրահում հաջորդ տարի։
Չնայած մի քանի վատ մեկնաբանությունների ես ուզում եմ ասեմ , որ հպարտանում եմ իմ երիտասարդ հայրենակիցներով, ովքեր լինելով երիտասարդ կազմակերպել են ահռելի մկջոցառում ,որը նախադեպը չի ունեցել և առաջինն Է եղել։Համերգին ներկա են եղել հեղինակավոր անձինք թե՛ շոուբիզնեսից և թե՛ քաղաքական վերնախավից։
Ինչպես Փարիզի մամուլն է գրում «երկու խենթ երիտասարդներ» ես շնորհավորում եմ ձեզ և վստահ եմ , որ 2018 «Armenian Europe Music Awards» կլինի անթերի և իրական արտիստներով լի , ովքեր կտարբերեն «կուլիսները» բեմից։


Ձեզ մաղթում եմ հաջողություն Փարիզ Հայաստանի շունչը 2018 -ին կրկին կլինի քեզ մոտ։
Հիշեցնենք , որ մարտի 26-ին «Le Zénith Paris - La Villette» հանրահայտ համերգասրահում տեղի է ունեցել «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել հայկական երգարվեստի այնպիսի ճանաչված և սիրված դեմքեր, ինչպիսիք են Ռոզի Արմենը, Ջիվան Գասպարյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը և այլք:

Երեկոն վարել են Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Հրաչյա Հարությունյանը, Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը: