Խորհրդային առաջնորդների թևավոր խոսքերը


Խորհրդային առաջնորդների թևավոր խոսքերը
Հունվար 14 22:21 2017

Վլադիմիր Լենին

1. Գիրքը հզոր ուժ է
2. Լավ է քիչ, բայց ավելի լավ
3. Մենք թալանում ենք թալանվածը
4. Սովորել, սովորել և սովորել
5. Ջախջախված բանակները լավ են սովորում

Նադեժդա Կրուպսկայա
Եթե Լենինը ողջ լիներ, Ստալինը նրան էլ կնստացներ
Երեխաները մեր ապագան են

Իոսիֆ Ստալին
1. Աշխատել է պետք, այլ ոչ թե միտինգներ անել
2. Մենք` բոլշևիկներս հրաշքներին չենք հավատում
3. Ինչ որ դուր է գալիս մեր թշնամիներին, մեզ վնաս է
4. Եթե թատրոնը սկսվում է կախիչից, ապա այդպիսի պիեսների համար կախել է պետք
5. Միայն վախով հնարավոր չէ պահել իշխանությունը: Սուտը ոչ պակաս պարևոր է

Նիկիտա Խրուշչով
1. «Мы вам покажем кузькину мать»
2. Սաքսաֆոնից մինչև դանակ ընդամենը մեկ քայլ է
3. Երբ մարդը կուշտ է, դառնում է ավելի բարի
4. Ով կխփի մեր այտին, մենք նրա գլուխը կպոկենք
5. Մենք մի վիճելի հարց ունենք` հողայինը. ով ում հողը կդնի

Լեոնիդ Բրեժնև
1. Տնտեսությունը պետք է տնտեսող լինի
2. Իմ ելույթներում մի մեջբերեք դասականներին: Ո՞վ կհավատա, որ Լյոնյա Բրեժնևը Մարքս է կարդացել
3. Մարգարետ Թետչերը փորձում է հագնել Ուինսթոն Չերչիլի շալվարը
4. Ինչպես պետքն է չկարողացանք անել: Ահա և, գրողը տանի, մնացինք պատմության մեջ