Ռուսաստանը և Թուրքիան պատրաստ են ԱՄՆ-ին հրավիրել Սիրիայի հարցով հանդիպմանն Աստանայում. Չավուշօղլու


Ռուսաստանը և Թուրքիան պատրաստ են ԱՄՆ-ին հրավիրել Սիրիայի հարցով հանդիպմանն Աստանայում. Չավուշօղլու
Հունվար 14 22:14 2017

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան փոխադարձ համաձայնության են եկել ԱՄՆ-ին հրավիրել Սիրիայում ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայի հանդիպմանը: Այս մասին հայտնում է TASS-ը:

«ԱՄՆ-ը կմասնակցի բանակցություններին ԱՄՆ-ում»,- ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Վաշինգտոնի ներկայացուցիչներին հրավիրելու հարցը Մոսկվայի հետ քննարկվել է դիվանագիտական մակարդակով:

«Եվ մենք չենք հերքում, որ Ամերիկան դեր ունի այդ գործընթացում»,- եզրափակել է Չավուշօղլուն: