Իրեր,որոնք պետք է անհապաղ հեռացնել տանից


Իրեր,որոնք պետք է անհապաղ հեռացնել տանից
Հունվար 15 10:20 2017

Բոլորիս հայտնի է, որ յուրաքանչյուր իր կարող է իր մեջ պահել տարբեր տեսակի էներգիա: Այդ իրերից շատերը չի կարելի տանը պահել բացասական էներգետիկայի պատճառով: Ներկայացնում ենք նմանատիպ 10 իր՝
1. Պատռված հագուստ և կոշիկներ, ինչպես նաև այնպիսի հագուստ, որն արդեն «փոքրացել է» կամ այլևս մոդայիկ չէ:
2. Սոսնձված սպասք ճաքերով և կոտրված մասերով: Ընդհանրապես սպասքն իրենից ներկայացնում է ընտանեկան ներդաշնակություն, իսկ ինչ է ներկայացնում կոտրված սպասքը՝ արդեն պարզ է:
3. Փչացած իրեր և կոտրված հայելի: Բացասական էներգետիկայի ամենամեծ պաշար կարելի է գտնել խորդանոցում, քանի որ այնտեղ են լինում ամենաշատ փչացած իրերը:
4. Եթե ինչ-որ մեկը Ձեզ նվեր է տվել և այն Ձեզ դուր չի գալիս անհասկանալի պատճառով, ապա այն մի պահեք: Նման նվերը տալիս են չար մտքերով:
5. Նկարներ, որոնցում պատկերված են այնպիսի մարդիկ կամ կենդանիներ, որոնց հայացքը Ձեզ դուր չի գալիս:
6. Չար և բարկացած մարդկանց ու կենդանիների նկարները վեճ են բերում տուն:
7. Վատ պատմությամբ իրերը, որոնք պատկանել են վատ մարդկանց կամ հիշեցնում են տխուր դեպքեր ու հիշողություններ:
8. Մի պահեք տանը այլ երկրներից բերված այնպիսի հուշանվերներ, որոնց պատմությունը կամ խորհուրդը չգիտեք: Նմանատիպ իրերը պարունակում են հատուկ էներգետիկա: Այս կետին են դասվում նաև անհայտ տերեր ունեցող հնաոճ իրերը:
9. Բացասական էներգետիկայով ծաղիկներ և բույսեր: Դրանց մասին տեղեկությունները կարող եք գտնել համացանցում:
10. Կահույք՝ սուր անկյուններով, որոնք ուղղված են դեպի Ձեր ննջասենյակ կամ սիրելի վայրը: