Ամենատարածված սնահավատությունների առաջացման պատմությունն ու դրանց մեկնաբանումը


Ամենատարածված սնահավատությունների առաջացման պատմությունն ու դրանց մեկնաբանումը
Հունվար 14 21:56 2017

Մարդը նվաճել է տիեզերքը եւ յուրացրել համակարգիչը, ու կարծես մեր նյութապաշտական ​​դարաշրջանում շատ քիչ բան է կապում մեզ մութ անցյալի հետ, որտեղ գերակշռում էր հավատը հոգիների եւ գերբնական երեւույթների նկատմամբ: Դրանցից են նաեւ նախանշանները: Ու թեեւ գիտնականները պնդում են, որ դրանք ողջամիտ եւ տրամաբանական չեն, բայց մարդիկ դեռ շարունակում են հավատալ դրանց:
Չի կարելի որեւէ բան անել ուրբաթ 13-ին:
Այսպիսի հավատը հավանաբար եկել է Հին Կտակարանի կամայական մեկնաբանությունից: Ենթադրվում է, որ հենց այդ օրն է Կայենը սպանել իր եղբորը` Աբելին: Լեգենդը ժամանակի ընթացքում առասպելների ու շահարկումների առիթ է դարձել:

Չի կարելի որեւէ բան փոխանցել շեմի վրայով:
Ինչ-որ մի ժամանակ ընդունված էր նախնիների մոխիրը պահել տան շեմի տակ: Հետեւաբար, շեմը կանգնած է կենդանիների եւ մեռյալների աշխարհների միջեւ: Ուստի դրա վրայով ինչ-որ բան փոխանցելը պարզապես վտանգավոր էր համարվում:

Չի կարելի ետ վերադառնալ կես ճանապարհից:
Այս սնահավատությունը նույնպես ուղղակիորեն կապված է շեմի հետ: Եթե ​​մարդը ետ է գալիս` առանց հասնելու իր նպատակին, ապա նա շեմի մոտ կհայտնվի թուլացած, որտեղ նրան վտանգ է սպառնում, քանզի նա կարող է խանգարել անհանգստացած հոգիներին կամ նույնիսկ որոշ օտար արարածների, որոնք երազում են թափանցել մեր աշխարհ:

Չի կարելի ժամացույց նվիրել:
Այս նախանշանը եկել է Չինաստանից, որտեղ ընդունված է համարել, որ ժամացույցը նվերի տեսքով ոչ այլ ինչ է, քան հուղարկավորության հրավեր:

Չի կարելի նշել քառասուներորդ տարեդարձը:
Նախանշանը հայտնվել է «քառասուն» թվի կախարդական լինելու շնորհիվ: Դեռեւս Կիեւյան Ռուսիայում ընդունված էր ստուգել մահացածների հավիտենականությունը: Իսկ XVII դարում, երբ տեղի ունեցավ հստակություն, այն սահմանվեց 40 օր. հանգուցյալի հոգու հետ ողջերը բաժանվում են 40 օր հետո:

Չի կարելի տնից անմիջապես դուրս գալ, պետք է «ճամփից առաջ» մի քիչ նստել:
Հնում ընդունված էր, որ տան հոգիները կառչում են մարդուց` փորձելով ետ բերել նրան: Այդ արարածներն ամեն ինչ անում են, որպեսզի մարդը լավ ճանապարհ չունենա: Իսկ «ճամփից առաջ» նստելով` հոգիներին կարելի է խաբել:

Չի կարելի ուտել դանակի վրայից:
Դանակը վաղուց արդեն համարվում է ոչ միայն աշխատանքի գործիք, այլեւ պաշտպանության միջոց, եւ նրանով կարելի է պաշտպանվել թե՛ իրական թշնամուց եւ թե՛ գերբնական թշնամիներից: Հետեւաբար ուտել դանակի վրայից նշանակում է զայրույթ առաջացնել հոգիների մոտ, որոնք մարդուն ագրեսիվ ու զայրացած են դարձնում:

Չի կարելի քայլել մեկ կոշիկով:
Սա շատ հին նախանշան է: Տարեց մարդիկ ասում են, որ մեկ հողաթափով կամ կոշիկով քայլելը կհանգեցնի շուտափույթ որբության:

Չի կարելի աղբը թափել մայրամուտից հետո:
Այս նախանշանը շատ է տարածված տղամարդկանց շրջանում: Ասվում է, որ երեկոյան աղբ թափելը բամբասանքների առիթ կհանդիսանա: Յուրաքանչյուրին կհետաքրքրի, թե ինչու է մարդն ինչ-որ բան նետում մթության քողի ներքո: Նաեւ ասում են, որ աղբը երեկոյան թափելով, փաստորեն, դուք նետում եք ձեր գումարը:

Չի կարելի աղ թափել:
Փաստն այն է, որ աղը հին համեմունք է, որն առաջիններից մեկն է թույլ տվել մարդուն տարբերակել իր սննդի համը: Պատահական չէ, որ շատ մշակույթներում աղը նույնիսկ գանձ է համարվել: Այդ սպիտակ բյուրեղների պատճառով կատաղի հակամարտություններ են բռնկվել: Աղը ծառայել է որպես արժույթ, իսկ տաք երկրներում սննդի պահպանման մեջ է օգտագործվել: Հենց այդ ժամանակ է առաջացել այն նախանշանը, որ այդ արժեքավոր նյութը թափելը վատ նշան է:

Չի կարելի սուլել սենյակում կամ բնակարանում:
Հնագույն ժամանակներից սուլելը համարվել է չար ուժերի կոչ ու դիմում` ուղղված դեպի այլ աշխարհ: Տանը սուլել նշանակում է, որ գումար չի լինի, իսկ ծովում` մոտալուտ փոթորիկ: Լեհաստանում եւ Ռումինիայում ասում են, որ երբ կինն է սուլում, եկեղեցիները ցնցվում են, իսկ Աստվածածինը լաց է լինում: Սակայն ամերիկացիների մոտ այդ նախանշանը զուրկ է իմաստից, նրանք հանգիստ սուլում են իրենց տանը:

Սեւ կատվի հանդիպել:
Սեւ կատուն սնահավատությունների վաղեմի մասնակիցն է, մինչդեռ Հին Եգիպտոսում նրանք սուրբ կենդանիներ էին համարվում: Վախը սեւ կատուների նկատմամբ եկել է Անգլիայից: Ժամանակին այդ կենդանիները մեծ տարածում գտան այնտեղ եւ սկսեցին գողանալ մարդկանց սնունդը: Իսկ կանանց, ովքեր կերակրում էին թափառական կատուներին, կախարդության մեջ սկսեցին կասկածել: Արդյունքում կատուները դարձան սատանայական ինչ-որ մի բան: Այս սարսափելի սնահավատության պատճառով թե՛ մարդիկ խարույկի վրա այրվեցին եւ թե՛ կատուները: