Ամերիկացին գրադարանին է վերադարձրել 100 տարի առաջ վերցված գիրքը


Ամերիկացին գրադարանին է վերադարձրել 100 տարի առաջ վերցված գիրքը
Հունվար 14 21:39 2017

Ամերիկացի Ուեբ Ջոնսոնը վերադարձրել է Սան Ֆրանցիսկոյի գրադարանից 100 տարի առաջ վերցված գիրքը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով տեղի թերթերից մեկը:

Նշվում է, որ Ֆրենսիս Հոփքինսոն Սմիթի պատմվածքների հավաքածուն 1917-ին գրադարանից վերցրել էր տղամարդու տատիկը`Ֆիբի Ուեբը: Ամերիկացին գիրքը հայտնաբերել է 1996-ին և պարզել է, որ իր տատիկը մահացել է գիրքը վերադարձնելու ժամկետից մեկ շաբաթ առաջ: Այն ժամանակ Ջոնսոնը գիրքը չի տարել գրադարան` կարծելով այդքան տարիներ անց այն ընտանիքի պատկանելությունն է դարձել:

Գրադարանը չի տուգանել տղամարդուն ուշ վերադարձնելու համար, քանի որ ժամանակին չվերադարձված գրքերի հայտնաբերման համար հատուկ ծրագիր է անցկացնում: