1. Մեկուսացում
«Լվացման» պրոցեսն ավելի հաջող է լինում մեկուսացված մարդկանց դեպքում, ովքեր քիչ են տեղեկություն ստանում կամ ընդհանրապես չեն ստանում: Այսինքն ուղեղի լվացումը հնարավոր է միայն կառավարվող հասարակությունում:
2. Նմանակում
Կրկնեք մարդու վերջին խոսքերը, և նա Ձեզ հետ ավելի անկեղծ կլինի ու բաց կլինի Ձեր առաջարկների համար:
3. Մենք նույն նպատակն ունենք
Եթե մարդուն ցույց տաք «թշնամի», ասելով որ «նա» Ձեր դեմ է և Դուք և նա պետք է միասին նրա դեմ պայքարեք, ապա մարդը իանգամից կմիանա Ձեզ: Այս կերպ առաջացած թշնամանքը Ձեր նկատմամբ կառաջացնի հավատարմություն:
4. Ընտրության խաբեություն
Տվեք մարդուն ընտրության հնարավորություն, սակայն այնպես, որ վերջնական արդյունքը նույնը լինի: Հաջողության բանալին այն է, որ մարդը մտածում է, թե ինքն է իր ուղին ընտրում, անգայ եթե դա այդպես չէ:
5. Կրկնություն
Կրկնեք և հաստատեք միտքը ավելի համոզիչ թվալու համար:
Կրկնեք և հաստատեք միտքը ավելի համոզիչ թվալու համար:
6. Մաքսիմալիզմ
Ցույց տվեք մարդուն ամեն ինչ հակառակ կողմերով՝ սա սև է, սա՝ սպիտակ: Սա վերևն է և սա ներքևը: Մարդկանց, ովքեր չունեն «միջինի» գաղափարը, կառավարելն ավելի հեշտ է:
7. Վախ
Ստիպեք, որ մարդիկ մտածեն, թե վտանգի մեջ են և Դուք ցանկանում եք օգնել նրան: Այս կերպով նրան հեշտությամբ Ձեր կողմը կգրավեք: