Ավելի քան 40 ընդդիմադիր ցուցարար է ձերբակալվել Մոսկվայում


Ավելի քան 40 ընդդիմադիր ցուցարար է ձերբակալվել Մոսկվայում
Հունվար 14 21:01 2017

Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել են ընդդիմության չհամաձայնեցված հանրահավաքի մասնակիցներին: Այս մասին հունվարի 14-ին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Ակցիան անցկացվում է ՌԴ մայրաքաղաքում տեղադրված Գրիբոյեդովի հուշարձանի մոտ: Հաղորդվում է, որ ձերբակալվածների թիվը հասել է 40-ի: Հանրահավաքի վայրում շուրջ 20 մարդ է մնացել, որոնք շարունակում են ցույցը:

Նշվում է, որ ձերբակալվածներին ոստիկանության բաժանմունքներ են տեղափոխում 4 ավտոբուսներով: Интерфакс գործակալության տվյալներով` ակցիայի մասնակիցները դատապարտված ընդդիմադիր Իլդար Դադինի կողմնակիցներն են: