Հինգ կենդանի, որոնք բուժում են մարդկանց


Հինգ կենդանի, որոնք բուժում են մարդկանց
Հունվար 14 20:55 2017

Որոշ տնային կենդանիներ բարեբեր են ազդում մարդու առողջության վրա։ Փորձագետների միջազգային խումբը մի շարք հետազոտություններ է անցկացրել եւ առանձնացրել է կենդանական աշխարհի այն առավել ցայտուն ներկայացուցիչներին, որոնք բժշկության համար նոր հնարավորություններ բացեցին։ Ինչպես գրում է HeadInsider –ը, զոոթերապիայի միջոցով կարելիէ բուժել նույնիսկ շաքարախտը, Պարկինսոնի հիվանդությունը կամ թուլամտությունը։


Կատուները

Բնականաբար, առաջին կենդանին, որ միտ է գալիս, երբ խոսքը զոոթերապիայի մասին է՝ կատուն է։ Այդ թավամազ կենդանիները ՝ պարզապես առողջության անսպառ աղբյուր են։ Հայտնի է, որ կատուները կարող են նպաստել նեւրոզների, ընկճախտերի, մտավոր խանգարումների բուժմանը։ Մեր բեղավոր ընկերոջ շրջպատում 20 րոպե մնալուց հետո հավասարակշռվում է սրտխփոցը եւ կարգավորվում է արյան ճնշումը։ Կատուներով թերապիան նաեւ կիրառվում է շնչառական համակարգի պաթոլոգիաների ժամանակ /օրինակ, ասթմայի/, հենաշարժական ապարատի խախտումների, էնդոկրին համակարգի, վերհիշական, հոդերի, կոտրվածքների, վնասվածքների եւ նույնիսկ ալկոհոլիզմի եւ թմրամոլության դեպքում։


Շները

Ըստ գիտնականների կարծիքի տանը շան առկայությունն ակտիվ կենսակերպ է ենթադրում։ Նրան պետք է ման տալ, ընդ որում ոչ մեկ անգամ։ Մենք այնպիսի «բոնուսներ» ենք ստանում, ինչպես քաշը նորմայում պահելը, մաքուր օդին լինելու հնրավորությունը, ընկճախտի բացակայությունը եւ սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը։ Նշենք նաեւ, որ գիտականորեն ապացուցված է վաղ շրջանում ուռուցքաբանական հիվանդությունը զգալու շների ունակությունը։ Այդ կենդանիների լորձունքը հակաբակտերիալ հատկություններ ունի։ Եվ չի կարելի չհիշատակել շուն–ուղեվարների մասին, որոնք փոխարինում են մարդու աչքերը։


Ձիերը

Այսօր ողջ աշխարհում ավելի ու ավելի հաճախ են թերապեվտները ներգրավում մարդկանց բուժման համար ձիերին։ Այդ խելացի եւ վեհանձն կենդանիները հատկապես օգտակար են փոքրիկ, աուտիզմ եւհոգեկան խանգարումներ ունեցող պացիենտների հետ վարվող պարապմունքներում։ Մեծահասակներին այդ կենդանիները հանում են երկարատեւ ընկճախտերից, ինչպես նաեւ օգնում են ազատվել կախվածություններից /թմրամոլությունից, ալկոհոլիզմից եւ այլն/։


Մեղուները

Մարդու առողջության պահպանման վրա վիթխարի ազդեցություն են ունենում մեղուները։ Մթերքները, որոնք արտադրում են այդ փոքրիկ աշխատավորուհիները, պարզապես բացառիկ հատկությունների տեր են։ Մեղրը, օրինակ, ոչ միայն համեղ մթերք է, այն կիրառում են նաեւ որպես դեղ եւ կոսմետիկական միջոց։ Պրոպոլիսը – հակասնկային , իմունոհամակարգող, վերականգնող եւ հակաբակտերիալ նյութ է։ Իսկ մեղուների թույնը կիրառում են ռեւմատոիդ արթրիտի, ցրված սկլերոզի, նեվրալոգիայի եւ մկանների եւ ջլերի զանազան ախտաբանությունների ժամանակ։


Օձերը

Հաճախ զոոթերապիայի մասնակիցներ են հանդես գալիս եւ օձերը։ Դրանց օգտագործում են SPA սալոններում թուլացնող եւ ցավազրկող մերսման համար, իսկ օձի թույնը կիրառում են երակների, հոդերի եւ նույնիսկ քաղցկեղի բուժման համար։
Գիտնականները հավատացնում են, որ համարյա թե յուրաքանչյուր կենդանի ունակ է այս կամ այլ միջոցով մարդուն ազատելու զանազան տկարություններից։ Այդ պատճառով եթե դուք մինչեւ այժմ չունեք եւ ոչ մի տնային կենդանի, հենց ժամանակն է խորհելու այն մասին, որպեսզի պահեք նրանց եւ սեփական փորձով համոզվեք մարդու վրա նրանց բարեբեր ազդեցության գործում։