Թայվան կղզում մոտ 16 000 հավ է ոչնչացվել գրիպի բռնկման պատճառով


Թայվան կղզում մոտ 16 000 հավ է ոչնչացվել գրիպի բռնկման պատճառով
Հունվար 14 20:36 2017

Թայվան կղզու Յունլին վարչաշրջանի ֆերմայում թռչնագրիպի վիրուսի բռնկման՝ երկու շաբաթում 6-րդ դեպքի հայտնաբերումից հետո մոտ 16 000 հավ է ոչնչացվել: Այս մասին հայտնում է Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գոծակալությունը (CNA)՝ հղում անելով տեղի անասնաբուժական կենտրոնին:

Հաղորդվում է, որ բռնկումն արձանագրվել է Մայլյաո բնակավայրի ֆերմայում: Տեղի ունեցածից հետո ֆերմայում ընտանի թռչունի վերահսկողության միջոցներ են ձեռնարկվել:

Ավելի վաղ թռչնագրիպի վիրուսի բռնկում է հայտնաբերվել Յունլին շրջանի ևս 4 ֆերմաներում: Եվս մեկ դեպք ավելի վաղ հայտնաբերվել է Մայլյաո բնակավայրում: