Ինչ են լսում հանրահայտ մարդիկ


Ինչ են լսում հանրահայտ մարդիկ
Հունվար 14 20:26 2017

Ասում են` մարդու երաժշտական նախասիրությունները շատ բան կարող են պատմել նրա բնավորության և ճաշակի մասին: Ստորև ներկայացնում ենք հանրահայտ մարդկանց երաժշտական նախասիրությունները:

Հայտնի կրեատիվ գործարար Սթիվ Ջոբսը սիրում էր Բոբ Մարլիի արվեստը: Ընկերները փաստում են, որ Ջոբսը նույնիսկ շատ լավ նմանակում էր Բոբ Մարլիին:

 

Անջելինա Ջոլիի նախընտրած երաժիշտներն են. Էլվիս Փրեսլի, Էլլա Ֆիցջերալդ, Ֆրենկ Սինատրա, Ջոնի Քեշ և «Clash» խումբը: Հայտնի է, որ դերասանուհին արգելում է իր երեխաներին լսել Ռիհանա:

 

Ամերիկյան դերասանուհի Քեյթ Հաթսոնը կիսում է Ջոբսի նախասիրությունները, նա նույնպես Բոբ Մարլիի սիրահար է:

 

ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը սիրում է «Deep Purple» և «Scorpions»:

 

Գորբաչովի կոլեգա, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը սիրում է ռուսական ռոք, ինչպես նաև` «Linkin Park»:

 

ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի պահպանողական երաժշտական ճաշակ ունի` Չայկովսկի, Մոցարտ, «The Beatles» և ռուսական «Լյուբե» խումբը:

 

Ջասթին Թիմբերլեյքը խոստովանում է, որ մանկուց երկրպագել է Քայլի Մինոուգին: Ներկայումս իր երաժշտական նախասիրությունների շարքն են համալրել երգիչ Դեյվիդ Բոուին և «Coldplay» խումբը:

 

Հայտնի դերասան Բրեդ Փիթը սիրում է Ջիմի Հենդրիքս, «Gipsy Kings», «one Temple Pilots», Բոբ Մարլի:

 

Մեկ այլ սիրված դերասան Ջոնի Դեպը ռոքի սիրահար է` «The Doors», Բոբ Դիլան, Քեյթ Ռիչարդս, «The Rolling Stones»:

 

Բիլ Գեյթսի սիրված երաժիշտներն են «The Beatles»-ը, մասնավորապես` Ջոն Լենոնը: