Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով ավելի քան 100 թռիչք է հետաձգվել


Ճապոնիայում ձյան տեղումների պատճառով ավելի քան 100 թռիչք է հետաձգվել
Հունվար 14 20:17 2017

Ճապոնական ավիաընկերությունները ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ են համարել 104 թռիչք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ձյան առատ տեղումներն ընդգրկել են գրեթե ողջ Ճապոնիան` բացառությամբ երկրի արևելյան մի շարք շրջանների: Երկրի որոշ շրջաններում ձյան շարքի հաստությունը հասել է 2.5 մետրի:
Օդերևութաբանների տվյալներով` առաջիկա օրերին ևս սպասվում են ձյան տեղումներ: