Տղամարդկանց նորաձևության տարրեր, որոնք հիացնում են կանանց (լուսանկարներ)


Տղամարդկանց նորաձևության տարրեր, որոնք հիացնում են կանանց (լուսանկարներ)
Հունվար 14 20:07 2017

Որակյալ կոշիկ
Կոշիկը կերպարի կարևորագույն մասնիկն է ու շատ բան է ասում մարդու մասին: Կանայք գիտեն, որ կոշիկը պետք է որակյալ ու մաքուր լինի ու համադրվի հագուստի հետ, ահա թե ինչու նրանք ուշադրություն են դարձնում դրա վրա:

Ջինսեր ու սպիտակ վերնաշապիկ
Ջինսերն ու սպիտակ վերնաշապիկը շատ պարզ, բայց, միևնույն ժամանակ, տղամարդկային համադրություն է, որը գրավում է կանանց մեծամասնությանը:

Բարակ փողկապ ու սոթտած թևեր

Գործունյա ու ազատ լինելու համադրությունը խոսում է այն մասին, որ տղամարդը հիմնականում զբաղված է լինում, բայց նրա կյանքում տեղ կա ոչ միայն աշխատանքի համար

Պատվերով կարված կոստյում
Լավ կոստյումը դասականություն է, իսկ դասականությունը հավերժական է: Կատարելապես սազող կոստյում կրող տղամարդը միշտ գրավում է կանանց ուշադրությունը:

Էլեգանտ մանր աքսեսուարներ
Կաշվե ու կտորե ապարանջաններն այժմ նորաձև են: Դրանք անփութություն ու ռոմանտիզմ են հաղորդում կերպարին, իսկ աղջիկները սիրում են նման բաներ:

Գլխարկներ
Տղամարդուն սազող գլխարկն ինքնատիպություն է հաղորդում նրան ու առանձնացնում ամբոխից, ինչը շատ է դուր գալիս կանանց:

Խնամված արտաքին
Պետք է հիշել, որ աքսեսուարներն ու նորաձև տարրերը ոչ մի նշանակություն չունեն, եթե տղամարդը խնամված չէ: Կոկիկ արտաքինը միշտ հաճելի է, մանավանդ` կանանց համար: