1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մի օր ես դառնալու եմ միջազգայնորեն ճանաչված Արցախի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը Բաքվում. Թ.Պողոսյանի «Կյանքը մեկ օրում»

Armday.am-ը ներկայացնում է «Կյանքը մեկ օրում» նախագիծը, որի միջոցով փորձելու ենք հանրությանը ներկայացնել գրեթե բոլոր ոլորտների հայտնի մարդկանց կյանքը պատմությունը, գաղափարները, անցած ճանապարհը: Մեր առաջին հյուրը ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն է՝ իր ընտանիքով:

Եթե նոր խորհրդարանում չլինեմ, չի նշանակում, թե վե՛րջ, կյանքը սպառված է

Հայաստանում եմ լինելու: Ուրախ եմ, որ վերադառնալու եմ այն լավագույն թիմը, որն, իմ պատկերացմամբ ունեմ՝ նախկինում ձևավորված մեր հասարակական-վերլուծական-հետազոտական կազմակերպութունը: Ապագա խորհրդարանում լինելու ձգտումն այս րոպեին չկա: Քո տեսլականի կամ ընկալումների մեջ դու պետք է կարողանաս մի տեղ աշխատել, որի հետ կիսում ես արժեքներ: Ցավոք սրտի, մեր քաղաքական դաշտում շատ ժամանակ գաղափարները մի տեսակ անձնավորվածության խնդիր են ստանում, այլ ոչ թե արժեքների: Այդ արժեքային խնդիրներից ելնելով՝ ինքս ինձ չեմ պատկերացրել կուսակցականացման խնդրում: Միշտ ասել եմ՝ ես գտնվում եմ միգուցե շատերից ավելի լավ իրավիճակում, որովհետև ես վերադառնալու տեղ ունեմ: Այնպես չէ, որ եթե խորհրդարանում չեմ, վե՛րջ,ուրեմն կյանքը սպառված է: Եթե նույնիսկ գաղափար լինի շարունակելու, ապա «եթե»-ների մի շարան է գալիս՝ առաջինը՝ ինքս կորոշեմ՝ այո, թե՞ ոչ, երկրորդը՝ կտեսնեմ այն թիմը, որի տեսլականի հետ ես համաձայն եմ: Դրանից հետո որոշում կկայացնեմ մոտենալ ադ թիմին և դրանից բացի այդ թիմը պետք է ասի՝մենք էլ կցանկանանք քո հետ ճանապարհ գնալ: Ունեմ պարտավորություններ, որոնք ստանձնել եմ 2012 թ.-ին, դրանք պատվով պետք է կատարեմ: Երբ պարտականություններս կավարտեմ, դրանից հետո նոր կմտահոգվեմ, բայց այսօրվա զգացմունքներս դրանք են. այնպես որ՝ չեմ ասում կյանքը վերջացել է կամ Հայաստանից եմ որևէ տեղ գնալու: Չեմ արտագաղթելու երբևէ, այստեղ եմ լինելու և կյանքը շարունակվում է: Եվ չմոռանանք, որ կա միշտ հաջորդ օրը, երբ դու կարող ես մեկ այլ պաշտոնում, մեկ այլ աշխատանքում, մեկ այլ թիմի հետ կարողանալ ծառայել քո երկրին:

Հումորով եմ վերաբերվում այն բնորոշումներին, երբ ասում են, թե ես Բաղրամյանի 26-ի մարդն եմ ընդդիմադիրների շարքում

Ինձ թվում է, որ 4 տարին բավարար ժամանակ էր ու կարելի էր հանգիստ հասկանալ, թե ով է որտեղի մարդ՝ նայելով իր վարքագծին, ասած խոսքին, քվեարկություններին: Ես հասկանում եմ, որ շատ ժամանակ մարդիկ իրենց համար ձևավորում են տեղեկատվության ինչ-որ կետ և եթե այդ մարդը մի բան ասում է, բոլորն ուղղակի հավատում են՝ առանց մտածելու, որ չճանաչելով մարդուն՝ միգուցե փորձեն ուսումնասիրել և նոր գնահատականներն անել: Ընդունված ասացվածք ունենք՝ «հիմա ես ինքս չեմ նստելու, բոլորին բացատրեմ, որ ես ուղտ չեմ»: Դրա համար արդեն հումորով եմ վերաբերվում: Իմ աշխատանքն եմ կատարում: Ի վերջո, ուշ կամ շուտ մարդիկ կանդրադառնան արած արդյունքներին և դրանց հիման վրա կգրանցեն, թե ով՝ ով է և ինչով է ապրում, ով՝ ոնց է շնչում, կամ ով՝ ինչ իրական արժեքներ ունի:

Զարուհի Փոստանջյանի հետ չկան հարաբերություններ. ինչը դրդեց ժամանակին Փոստանջյանին հայտարարել, թե Պողոսյանը ներկայացնում է Սերժ Սարգսյանի քաղաքական ուղղվածությունը

Երևի իմաստ էլ չկա փորձելու հասկանալ, որովհետև հարաբերությունները այն են, ինչ կան: Եվ այս տեսակի հարաբերություններն ավելի վաղ էին, քան մինչև այդ հայտարարությունը: Բաներ կան, որոնց վրա ուշադրություն դարձնելը և դրանց հետևից գնալը, խլում է քեզանից այն ժամանակը, երբ դու կարող ես քո էներգիան և ուժը ավելի դրական բանի օգտագործել: Ամեն մարդ ծնվելով՝ մեծանում է ինչ-որ ընտանիքում, դաստիարակվում է ինչ-որ շրջապատում, անցնում է մանկապարտեզ, , դպրոց, համալսարան, աշխատանք և ամեն տեղից ստանում է իր պատկերացումները, ընկալումները և ձևակերպումները տարբեր երևույթների մասին ինչպիսին է բարոյականությունը, ազնվությունը, արդարությունը, օրինապաշտությունը: Ես շատ ժամանակ չեմ էլ ցանկանում նույնիսկ քննարկել, թե ինչու մեկը տեսնում է այդպես, մյուսը՝ այնպես: Բնությունն է մեզ այդպես արարել: Իմ մոտ ձևավորվում են իմ պատկերացումները, ուրիշի մոտ՝ իր: Եթե պետք է նստեմ, փորձեմ ամբողջ աշխարհին ինչ-որ բան ապացուցել, ավելի լավ է որևէ քաղաքացու գրած դիմում-նամակին ընթացք տամ, որևէ մեկի համար օգտակար լինեմ, այցելեմ առաջնագիծ, տեսնեմ խնդիրներ, փորձեմ հասնել դրանց լուծմանը: Զարուհի Փոստանջյանի հետ չկան հարաբերություններ, իրար կողք ենք նստում, դրանից բացի ոչ մի այլ հատուկ բան չկա՝ չկան թեմաներ, նախագծեր, որոնք քնարկում ենք : Ես վստահ եմ, որ ոչ ես եմ դրանով փորձում մեկի վրա ճնշումներ գործադրել, ոչ ուրիշը: Այն է, ինչ կա:

Տանը պետք է՝ մեխ եմ խփում, պետք է՝ լամպն եմ փոխում

Այն վայրկյանին, երբ մտնում եմ տուն, այլևս այդ տան տղամարդու կարգավիճակում եմ: Պետք է՝ մեխ ես խփում, պետք է՝ լամպն ես փոխում, ինչ-որ մի բան փչացել է, պետք է դա անես: Եթե հաջորդ օրը կա ինչ որ կոնֆերանս, սեմինար, նստաշրջան, որտեղ պետք է ելույթ ունենամ, անպայման պետք է պատրաստվեմ, նյութերը կարդամ: Եթե երեխաների դասերի հետ խնդիրներ կան, դրանք եմ անում: Հանգստին գնում ենք Արցախ՝ մեր տուն: Այնտեղ էլ եթե առիթ է լինում աշխատանքի հետ կապված, փորձում եմ համապատասխան ինստիտուտների կամ ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալ, քննարկել հարցեր: Եթե այնքան ուշ եմ գնում տուն, որ ընթրիք էլ չենք հասցնելու միասին անել, ապա առնվազն թեյ ենք խմում ընտանիքով, մի քիչ կիսվում իրար հետ:

Հուսով եմ՝ Աստված մեզ վեցերորդ երեխային էլ կպարգևի

Երեխաներիցս երկու մեծերը ուսանող են արդեն, սովորում են Ամերիկյան համալսարանում: Մեկը չորրորդ կուրսում է, մյուսն՝ առաջին: Երրորդ բալիկը ավագ դպրոցում է, ճարտարապետ է ցանկաում դառնալ, սովորում է համապատասխան Ճարտարապետական համալարսանաի ուղղվածությունն ունեցող ավագ դպրոցում: Չորրորդ աղջիկս շատ է սիրում խոհանոց, ձեռքի հմտություններն են շատ լավ: Որդիս՝ Մհերը, դեռ պուճուր է, ամեն ինչ էլ սիրում է, նրա համար ամեն ինչ էլ նորություն է՝ համակարգչային խաղերից սկսած վերջացրած ֆուտբոլով, վազելով, կրակելով: Ինքը միակ տղա է: Հուսով եմ՝ միակը չի մնա, մեզ Աստված վեցերորդին էլ կպարգևի: Մհերը մի տեսակ բոլորի համար սպասված էր, ես ու կինս տարբերություն չէինք դնում՝ երեխան երեխա է, բայց և՛ ընկերական շրջապատում, և՛ բոլոր բարեկամների շրջանում, և՛ ընտանիքում Մհերին երես տալու խնդիրը կա, դրա համար շատ ժամանակ ստիպված եմ լինում իրեն վերադարձնել գետնին, թույլ չտալ, որ ինքը օգտվի իր փոքրիկ կամ տղա լինելու հանգամանքից: Իսկ քույրերը նրան իրենց բալիկի նման են վերաբերվում՝ մամայություն են անում, որը բերում է նրան, որ երես են տալիս: Հուսով եմ՝ ապագա իր դաստիարակության համար ինքը դա ավելի շատ կգնահատի՝ լինելով հավասար բոլորի մեջ:

Ամեն մի նոր հայի ծնունդ ինձ համար երջանկություն է

Աստծուն շնորհակալ եմ նրա համար, որ կամ: Եվ դրա հետ միասին եղավ այն օրը եղավ, երբ հանդիպեցի կնոջս: Շնորհակալ եմ հինգ բալիկներիս համա: Շնորհակալ եմ, որ առայժմ և՛ հայրս կա կյանքում, և՛ քույր ունեմ, և՛ բարեկամներ, ընկերներ: Ընդհանրապես այս կյանքը պետք է սիրել, ուրախանալ, հասկանալ, որ եթե վատը չլինի, լավը չես իմանա: Մի հայտնի փիլիսոփայություն կա՝ չլինի պատերազմ, չես իմանա՝ ով է հերոսը, չլինի խաբեբայություն, չես հասկանա՝ ով է ազնիվ մարդը, չլինի մարդասպանը, չես գնահատի մարդու կյանքի արժեքը: Պետք է կարողանաս այդ լավով ապրել, որովհետև, ի վերջո, ամեն ինչ կյանքում անցողիկ է: Վերջում դու միշտ պետք է կարողանաս բարին հիշել, այլ ոչ թե չարը: Երջանկացնում է, երբ մարդիկ ասում են, որ առողջ են: Ամեն մի նոր հայի ծնունդը ինձ համար երջանկություն է: Էգոիստ եմ, որ ուզում եմ, անպայման Հայաստանը լինի մեծ և հզոր: Էգոիստ եմ, որ ցանկանում եմ, որ հային գնահատելու համար մենք ոչ թե խոսենք լավ ու վատի, այլ շատ ու քչի մասին: Մեզ պետք է շատ հայ, մեզ պետք է մեծ Հայաստան: Մեզ պետք է, որ մենք իսկապես հզոր ու կայացած լինենք: Ինձ համար ամենասպասված նորություններից մեկն այն է, երբ ասում են՝այս երեք օրվա ընթացքում այսքան տղա, այսքան աղջիկ է ծնվել:

Իրար մեջք պահելու ենք մենք, ուրիշը չի գալու մեր մեջքը պահի

Այսօրվա իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենք սպառել են իրենց: Պետք է գիտենան, որ պետք է կիսվել իմանալ, հասկանան երկիր սիրելը և որ այդ սերը ոչ թե խոսքով այլ իրական գործով է պետք ապացուցել: Եթե սիրում եք, պետք է սկսեք ավելի ու ավելի ապրել այսօրվա մեկ մարդու հոգսով: Մեկ մարդուն չմոռանալը, մեկ մարդով ապրելը երևի ամենակարևոր նոտաներից մեկը պետք է լինի, որ ապագայում մերոնք հասկանան, որ, ի վերջո, մենք բոլորս բաղկացած ենք մեկ մարդուց և այդ ամեն մեկ մարդը ձևավորում է մեր ընդհանուր ընկալումը: Ցավոք սրտի, մենք «մեկ մարդ» ասելով՝ ուրիշ բան ենք հասկանում՝ մենակ մեզ և մի քանի մեր կողքիններին: Դրանից էլ գալիս է, որ շատ հանգիստ կարող ենք իրար պիտակավորել, իրար մասին բամբասանք տարածել, իրար անիծել: Այսօր մեր ազգի ամենամեծ պակասներից մեկը երևի սերն է՝ սերը իրար հանդեպ, հարգանքն իրար հանդեպ: Եթե դու գիտակցում ես, որ քո պատերազմը չի ավարտվել ու վաղը նորից, այսպես թե այնպես, գալու է այն օրը, երբ բոլորս միասին պետք է մեր սահմանը պահենք, միշտ հիշեք, որ իրար մեջք պահելու ենք մենք, ուրիշը չի գալու մեր մեջքը պահի: Իսկ եթե ես պետք է իմ կամ կողքինիս մեջքը պահեմ, ուրեմն պետք է այդ մարդու հանդեպ չունենամ ատելության նշույլ:

Չեմ բողոքելու, որ սիրված չեմ, ուրախ եմ, որ սիրել գիտեմ

Չէի ուզենա որևէ գերբնական որևէ ուժ ունենալ: Երևի ինչ ունեմ, բավարար է, որովհետև մի բան որ «գեր»-ից է սկսվում, արդեն կարծես դրա գերին ես դառնում, իսկ ես ազատություն սիրող մարդ եմ: Ես այդ գերություններից փորձում եմ խուսափել: Ինչ ունեմ, դա ունեմ: Ես եմ. չեմ բողոքելու, որ սիրված չեմ և ուրախ եմ, որ սիրել գիտեմ: Այդ երկուսը ամենակարևորն են:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը այն կարճ կռիվն է, որը ես տալիս եմ դուխով հանուն այն արժեքների, որոնք նաև իմն եմ համարում։

Մի օր ես դառնալու եմ միջազգայնորեն ճանաչված Արցախի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը Բաքվում:

Կյանքը մեկ օրում կարելի է քարուքանդ անել, շատ ավելի դժվար է ամեն հաջորդ օրը մեկ քայլ առաջ անել նախորդ օրվա վրա։

Տարիների ընթացքում սովորել եմ տարբերել առաջ գնալու համար ոչ մի սրբության առջև կանգ չառնողներին և դիստանցիա պահել նրանցից։

Իմ օրերի մեջ միշտ կա հույս, հավատ և սեր։

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Պետք է վերականգնել 1994 թվականի զինադադարով հ... Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Կատար Արտակարգ դեպք Երևանում. «գիշերային թիթեռնիկը»... Այսօր Չշտապելու համաշխարհային օրն է Մոնիկա Բելուչին սկանդալի հերոսուհի է դարձել՝ ... Սոսո Պավլիաշվիլին չի կարողացել զսպել արցունքն... Ինչպե՞ս են մուլտֆիլմերն ազդում երեխայի հոգեկա... Սյուզան Մարգարյանը անճանաչելիորեն փոխվել է (լ... ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում թույլ տա... Ամերիկացի դերասան Դին Քեյնը Հայաստան է այցելե... Արարատյան դաշտում բացառիկ երեւույթ է նկատվում... Սա տեսնել է պետք. այս տան մեջ սենյակային բույ... Թուրքի ոտքը չի դրվի հունական կղզիներ. Հունաստ... Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազ... Ղրղզստանում ընդդիմությունը պատգամավորի ձերբակ... Տուլացի Օթելլոն խանդից այրել է կնոջն ու նրա չ... Եղանակը Հայաստանում Հայտնի է առաջին «թռչող մեքենայի» գինը, որը վա... Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջ... Ծեծ չի եղել, մենք բոլորս բարեկամ ենք, Բազմասե... Մոսկվայում տեղի է ունենում «Նեմցովի երթը»` ան... Ծեծուջարդ Փարպիում. կիզակետում Բազմասեր Առաքե... Ինչո՞ւ է կարմիր գինին օգտակար սրտի համար Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները Առաքելյանի ... Ցավը մեղմող ֆիզիկական վարժություններ