Վրաստանում զենք պահելու համար ձերբակալվել է առաջին տիկնոջ եղբայրը


Վրաստանում զենք պահելու համար ձերբակալվել է առաջին տիկնոջ եղբայրը
Հունվար 14 19:52 2017

Վրաստանում հրազենային զենքի անօրինական ձեռքբերման, պահելու և կրելու համար ձերբակալվել է երկրի առաջին տիկին Մակա Չիչուայի եղբայրը` Միխայիլ Մգալոբլիշվիլին: Грузия Online-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Ինչպես նշվում է, տվյալ տեղեկությունը դեռևս չի հաստատվել նախագահի ընտանիքի կողմից:

Առկա տեղեկության համաձայն` Մգալոբլիշվիլին մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռքբերումն ու պահպանումը), որի համար 6 տարվա ազատազրկման պատիժ է սահմանվում:

ՆԳՆ-ի հաղորդմամբ` Մգալոբլիշվիլիի նկատմամբ դատարանը հունվարի 13-ին որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:

Հայտնի է, որ Միխայիլ Մգալոբլիշվիլին 3 անգամ դատապարտվել է և 17 տարվա ազատազրկման է ենթարկվել: