Օրվա մեջ 20 րոպե քայլելը փրկում է քաղցկեղից


Օրվա մեջ 20 րոպե քայլելը փրկում է քաղցկեղից
Հունվար 14 19:45 2017

Օրվա մեջ 20 րոպե քայլելը փրկում է քաղցկեղից, սրտի հիվանդություններից և վաղաժամ մահից:

Սակայն մարդկանցից 3-ից միայն 1-ն է հասցնում քայլել շաբաթը 30 րոպե՝ ներառյալ ամենօրյա գնումները, աշխատանքի, դպրոց գնալ-գալը։

Անգլիայում անցկացված հարցման մասնակիցներից միայն կեսն է պատասխանել, որ շաբաթվա մեջ քայլում են մոտ 2 ժամ, այնինչ կառավարությունը մարդկանց հորդորում է քայլել շաբաթը 150 րոպե կամ օրը 21 րոպե։

Անգլիայի Macmillan քաղցկեղի աջակցության կենտրոնի տվյալներով 20-ից միայն 1-ն է ֆիզիկական վարժություններ կատարում։

Նշվում է, որ օրը 20 րոպե քայլելը կեսով չափ կանխում է վաղաժամ մահերը, դիաբետի, սրտի հիվանդությունները։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ոչ ակտիվ կյանքը խլում է կյանքի 3-ից 5 տարին և մեծացնում հիվանդություների հավանականությունը 25-ից 50 տոկոսով։

Macmillan քաղցկեղի աջակցության կենտրոնի աշխատակից Սիարան Դևանն ասում է․«Ֆիզիկական պասիվությունը համաշխարհային համաճարակ է, որը պետք է կանխել, քանի դեռ ուշ չէ»։