Շատ քնելը վնասակար է


Շատ քնելը վնասակար է
Հունվար 15 12:16 2017

Շատ քնելը նույնպես վտանգավոր է այնպես, ինչպես քնի պակասը:

Ինչպես պարզվել է՝ քնի «ավելցուկը» նպաստում է դիաբետի, սրտային հիվանդությունների, ճարպակալման առաջացմանը:

Գիտնականնրի խոսքով՝ քնի օպտիմալ չափը (7-9 ժամ) կրճատում է այդ հիվանդությունների առաջացման ռիսկն ու բարելավում 45-ից բարձր տարիքի մարդկանց առողջական վիճակը:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ քունը կապված է հոգեկան վիճակի և ֆիզիոլոգիական խանգարումների հետ, որոնք կարելի է կանխել՝ վերանայելով գիշերային հանգստի ռեժիմը: