Պաղեստինի նախագահը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ


Պաղեստինի նախագահը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ
Հունվար 14 19:41 2017

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 14-ին Վատիկանում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն:
Հանդիպմանը կողմերը խոսել են Սուրբ Աթոռի և Պաղեստինի միջև հարաբերությունների մասին: Ֆրանցիսկոս պապն ու Աբբասն անդրադարձել են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացին` հույս հայտնելով, որ կողմերի միջև ուղղակի բանակցությունները կարող են նպաստել բռնության դադարեցմանը: