Օրվա բաղադրատոմս. սաղմոնով և սերուցքային սոուսով մակարոն


Օրվա բաղադրատոմս. սաղմոնով և սերուցքային սոուսով մակարոն
Հունվար 15 10:00 2017

Բաղադրություն`

Մակարոն -5 ձեռնաչափ

Սաղմոնի ֆիլե -250 գրամ

Կաթնային սերուցք (33% յուղայնությամբ)-1 բաժակ

Սամիթ-1 փունջ

Սխտոր-1 պճեղ

Կարագ-25 գրամ

Պարմեզան պանիր-50 գրամ

Պատրաստման եղանակը`

Ջուր տաքացնել և լցնել կաթսայի մեջ և սպասել, որ նորից եռա և այնտեղ լցնել մակարոն:

Սաղմոնի ֆիլեն կտրատել մանր քառակուսիներով: Սխտորը մանր կտրատել:

Կարագը հալեցել կաթսայի մեջ, ավելացնել սխտոր և այն տապակել 30 վայրկյան, հետո ավելացնել սաղմոնը:

Այս խառնուդը մի քանի րոպե թողնել կրակի վրա: Այնուհետև քերած պանիր ավելացնել և մանր կտրատած սամիթ: Թողնել մինչև եռա: Աղ և պղպեղ ավելացնել:

Մակարոնը քամել և լցնել սոուսի մեջ և այս բոլորը միասին խառնել: