Միջազգային հումանիտար կազմակերպությունները մոռացել են Հալեպի մասին. ՌԴ ՊՆ


Միջազգային հումանիտար կազմակերպությունները մոռացել են Հալեպի մասին. ՌԴ ՊՆ
Հունվար 14 15:07 2017

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ միջազգային հումանիտար կազմակերպություններն օգնություն չեն ցուցաբերում ահաբեկիչներից ազատագրված Հալեպի բնակիչներին, իսկ արևմտյան կենտրոնական ԶԼՄ-ները «մոռացել» են քաղաքի խաղաղ բնակչության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:
«Հալեպի ազատագրումից անցել է մեկ ամիս, սակայն միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից այդպես էլ իրական օգնություն խաղաղ բնակչությանը չի ցուցաբերվում: Միաժամանակ, քաղաքում խաղաղ կյանքը վերականգնվում է: Բնակիչները, կյանքերը ռիսկի տակ դնելով, վերադառնում են իրենց տներ և ինքնուրույն զբաղվում դրանց ականազերծմամբ»,- ընդգծել է Կոնաշենկովը: