10 տարի առաջ այս օրը Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում


10 տարի առաջ այս օրը Հենրիխ Մխիթարյանը նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում
Հունվար 14 19:02 2017

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2007 թվականին այս օրը՝ հունվարի 14-ին նորամուտն է նշել ազգային թիմում:

Մեր ընտրանին ԱՄՆ-ում ընկերական հանդիպում է անցկացրել Պանամայի հավաքականի հետ (1:1):

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս ֆուտբոլիստը, ով այդժամ խաղում էր «Փյունիկում», փոխարինման է մտել 2-րդ խաղակեսում:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է. 61 խաղում նա խփել է 19 գոլ: