Մոսուլում ավիահարվածի հետեւանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել


Մոսուլում ավիահարվածի հետեւանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել
Հունվար 14 17:13 2017

Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից վերահսկվող շրջանի ուղղությամբ ավիահարվածների հետեւանքով 30 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Տեղի բնակիչների խոսքով՝ հարձակման ժամանակ քաղաքի արեւմտյան շրջանում երեք ռումբ է պայթել: Հարձակման թիրախում կարող էր լինել զինյալների առաջնորդներից մեկը:

Պայթյունի ժամանակ, սակայն, նա տանը չի եղել, բայց ավիահարվածի զոհ են դարձել նրա ընտանիքի անդամները: