Նռան օգտակար հատկությունները


Նռան օգտակար հատկությունները
Հունվար 14 14:13 2017

Հնագույն ժամանակներից նուռը հայտնի է մարդկությանը: Որոշ երկրներում նուռը բերրիության խորհրդանիշ է: Նռան բոլոր մասերն օգտագործվում են' ինչպես արժեքավոր սննամթերք, այնպեսլ էլ' դեղամիջոց:

Նուռը ոչ բարձր բույս է, աճում է թփի կամ ցածրահասակ ծառի տեսքով' փշոտ ճյուղերով: Նուռն առանձնահատուկ խնամք չի պահանջում, ամեն տարի բերք է տալիս: Պտուղը դանդաղ է հասնում, լիարժեք հասնելու համար շոգ ամառ է պահանջվում, բայց նուռը դիմանում է ձմռան կարճատև ցրտահարություններին:
Նուռն ունի շատ օգտակար հատկություններ: Նռան հյութը պարունակում է В խմբի վիտամիններ, С, РР վիտամինների մեծ քանակ, ինչպես նաև А պրովիտամին (կարոտին): Այս բոլոր վիտամիններն օրգանիզմի նյութափոխանակության համար մեծ դեր են խաղում, կարգավորում են ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակությունը:
Նուռը հարուստ է հանքանյութերով: Նրանք մեծ քանակությամբ կալիում են պարունակում, ինչը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Նուռը պարունակում է կալցիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, նատրիում: