Աշոտյանը պատասխանում է Փաշինյանին


Աշոտյանը պատասխանում է Փաշինյանին
Մարտ 28 16:38 2017

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան- ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան լեզվակռիվը շարունակվում է: Արմեն Աշոտյանը արձագանքել է Փաշինյանի քիչ առաջ արված գրառմանը:

«Ասում են` Նիկոլը իմ քաղաքակիրթ հորդորին արձագանքել է լկտիանալով։ Ափսոս։ Մի պահ մոռացել էի, որ սեփական սխալն ընդունել ի վիճակի են միայն ուժեղ մարդիկ։

Ինչ վերաբերում է քանիցս քաղաքական սեռափոխության ենթարկված էակներին, ապա նրանց մնում է քաղաքական մայրուղու վրա սպասել հերթական պատվիրատուին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ բացահայտումներին, երբ ուսումնական հաստատությունների տնօրենները ՀՀԿ համար ձայներ էին հավաքագրել:Նա հորդորեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ երեկ արած իր հայտարարությունից հետո՝ ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց Փաշինյանը երեկ անբարոյական է անվանել:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը գրել էր.«Ասում են Արմեն Աշոտյանն ինձ հորդորել է ներողություն խնդրել ընտրակեղծարար դպրոցների տնօրեններից։
Աշոտյա՛ն եղիր Աշոտյա՛ն։ Աչքերը չռած սմայլիկ»: