Աշոտյա՛ն եղիր Աշոտյա՛ն. Փաշինյանի արձագանքը


Աշոտյա՛ն եղիր Աշոտյա՛ն. Փաշինյանի արձագանքը
Մարտ 28 16:08 2017

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ բացահայտումներին, երբ ուսումնական հաստատությունների տնօրենները ՀՀԿ համար ձայներ էին հավաքագրել:Նա հորդորեց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ երեկ արած իր հայտարարությունից հետո՝ ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց Փաշինյանը երեկ անբարոյական է անվանել:
«Մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից»,- երեկ ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Քիչ առաջ Աշոտյանի հորդորին ֆեյսբուքյան իր էջում պատասանել է Նիկոլ Փաշինյանը: 

«Ասում են Արմեն Աշոտյանն ինձ հորդորել է ներողություն խնդրել ընտրակեղծարար դպրոցների տնօրեններից։
Աշոտյա՛ն եղիր Աշոտյա՛ն։ Աչքերը չռած սմայլիկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը: