Փարիզում անկարգություններ են բռնկվել ոստիկանի կողմից տղամարդուն սպանելուց հետո


Փարիզում անկարգություններ են բռնկվել ոստիկանի կողմից տղամարդուն սպանելուց հետո
Մարտ 28 11:47 2017

Փարիզում բախումներ են սկսվել ոստիկանի`56-ամյա Լի Շայոյին սպանելուց հետ: Վիրավորվել են իրավապահ մարմինների երեք աշխատակիցներ, հաղորդում է Le Parisien-ը:

Զոհվածի հիշտակը հարգելու են հավաքվել տասնյակ մարդիկ: Փարիզի 19-րդ շրջանում ոստիկանական տեղամասի մոտ խաղաղ հանրահավաքը վերածվել է անկարգությունների: Արդյունքում անհայտ անձինք կոտրել են ոստիկանական ավտոմեքենայի ապակին ու փորձել այրել այն: Ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին, իսկ ակցիայի մասնակիցները սկսել են նրանց ուղղությամբ շշեր նետել: Երեք ցուցարար ձերբակալվել է:

Բախումների համար պատճառ է դարձել մարտի 27-ին տեղի ունեցած իրադարձությունը: Այդ օրը երկու ոստիկան կենցաղային վեճը ստուգելիս Փարիզի բնակարաններից մեկում գնդակահարել են տղամարդուն, ով մկրատով նրանց դեմ է դուրս եկել: