Պետք է հետաքննել Քլինթոնի կապերը Ռուսաստանի հետ. Թրամփ


Պետք է հետաքննել Քլինթոնի կապերը Ռուսաստանի հետ. Թրամփ
Մարտ 28 11:30 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսի հետախուզական հարցերով հատուկ կոմիտեն պետք է հետաքննի նախագահական արշավի իր մրցակից Հիլարի Քլինթոնի և մի շարք այլ դեմոկրատների կապերը Ռուսաստանի հետ. այս մասին հայտնել է BBC-ին՝ հղում անելով Թրամփի՝ Twitter-ում արած գրառմանը:

«Ինչու՞ հետախուզական հարցերով Ներկայացուցիչների պալատի կոմիտեն չի հետաքննում Բիլի և Հիլարիի գործարքը, որը թույլ է տվել Uranium-ի զգալի մասին գնալ Ռուսաստան, Հիլարիի «վերբեռնումը», նրա գովքը Ռուսաստանի հասցեին կամ Պոդեստայի ռուսական ընկերությունը»,- գրել է Թրամփը։

Նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին պատմությունը սուտ է։