Նավթի համաշխարհային գներն աճում են


Նավթի համաշխարհային գներն աճում են
Մարտ 28 11:15 2017

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.54%-ով՝ հասնելով 47.99 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0.45%-ով՝ հասնելով 50.98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: