Ուժի մեջ է մտել ԵՄ-ի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը


Ուժի մեջ է մտել ԵՄ-ի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը
Մարտ 28 11:04 2017

Ուժի մեջ է մտել Վրաստանի և ԵՄ երկրների միջև առանց վիզայի ռեժիմը. հայտնում է РИА Новости-ն:

Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են այցելել Եվրոպայի երկրներ առանց վիզայի 90 օրվա ընթացքում, բացառությամբ Իռլանդիան և Մեծ Բրիտանիան:

Վրաստանի ԱԳՆ-ում նշել են, որ այդ ռեժիմից կարող են օգտվել նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները, եթե վրացական բիոմետրիկ անձնագիր ունեն: