Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար. ձյան տեղումներ են


Լարսի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար. ձյան տեղումներ են
Մարտ 28 10:51 2017

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս պահի ավտոճանապարհին ձյան առատ տեղումները շարունակվում են: