«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են. «Ծառուկյան» դաշինքի ձայների լիմիտ են սահմանել


«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են. «Ծառուկյան» դաշինքի ձայների լիմիտ են սահմանել
Մարտ 28 10:18 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան» դաշինքին տեր կանգնել իր քվեներին։ Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը, Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։

Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին․ եթե հաշվարկի ընթացքում լիմիտն սպառվի, «Ծառուկյան» դաշինքի քվեները դրվելու են ՀՀԿ-ի տարածքի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, «Հրապարակ»-ի զրուցակիցը չցանկացավ բացահայտել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում