Մարտի 28-ի աստղագուշակ


Մարտի 28-ի աստղագուշակ
Մարտ 28 05:02 2017

Խոյ

Խոյերի համար այսօր անվտանգ չի լինի իրենց էներգիան ճնշելը: Ավելի լավ է օգտվել իրավիճակից և հզոր քայլ առաջ կատարել: Հաջող պահ է ձեր մարտական և ստեղծագործական պոտենցիալի ցուցադրման համար: Եթե հստակ գիտեք, թե ինչ եք ցանկանում, ապա անսխալ կգործեք: Նոր գործը կսկսվի լարված պահից, որը կդնի շեշտերը և ցույց կտա, թե ով ով է: Եթե իրավիճակը կրիտիկական չէ, չարժե չարաշահել ձեր ուժը:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ինչ-որ բան անելուց առաջ երկու անգամ մտածել: Օրը չի տրամադրում երկար մտորումների, էներգիա է հաղորդում, բայց չի ներում կոպիտ սխալները: Եթե վստահ չեք ձեզանում և դեռ չեք հաղթահարել ձեր թուլությունները, ավելի լավ է ժամանակավորապես ճանապարհը զիջել մյուսներին: Առաջին հերթին խորհուրդ է տրվում հետաձգել մշտական բնույթի ցանկացած անհատական նախաձեռնություն:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի եռանդուն լինել, չամաչել իրենց համոզմունքները պաշտպանելուց: Կարևոր է հայտարարել ձեր և ձեր նախագծի մասին: Ձեր վստահությունը ձեր ճշմարտացիությանը կարող է հարգանք ներշնչել նույնիսկ ձեր հակառակորդների մոտ: Եթե բավականաչափ համոզիչ լինեք, ձեզ կդադարեն փորձել փոխել, ընդհակառակը՝ ով ձեզանում հետաքրքրված է, ինքը կցանկանա հարմարվել ձեզ:

Խեցգետին

Օրը բարենպաստ է այն Խեցգետինների համար, ովքեր իսկապես ցանկանում են փոխել իրեն կյանքը: Երազկոտ Խեցգետինները կարող են դուրս բերվել անձնական հարմարավետության գոտուց: Մարտավարությունը կհուշի ձեր դիրքորոշումը. եթե ենթակայի կարգավիճակում եք, արժե պաշտպանել առաջընթացը և դրա ներկայացուցիչներին, եթե ղեկավար եք, ճիշտ ժամանակն է ցուցաբերելու առաջնորդի իսկական որակներ:

Առյուծ

Առյուծներին աստղերն առաջարկում են բացել կյանքի հերթական լավ էջը: Հնարավոր է ստիպված լինեք ձեզ վրա ջանքեր գործադրել, ինչ-որ արտաքին արգելք հաղթահարել: Չարժե նահանջել խոչընդոտներից. ձեր ուժերը հիմա շատ են, իսկ բաց թողնված հնարավորությունը դժվար թե ձեզ ներեք: Ժամանակավոր դժվարությունները չարժե որպես արգելք ընդունել: Բացառված չէ, որ խոչընդոտի հաղթահարումը ավելացնի ձեր ինքնավստահությունը:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ուշադրությունը և ուժերը չկենտրոնացնել մանրուքների վրա: Եկել է պահը, երբ անհրաժեշտ է կենտրոնանալ գլխավորի վրա: Տրամադրվածությունը վճռորոշ դեր կխաղա. հոգևոր և ինտելեկտուալ տոնուսը կարող է ֆիզիկական վիճակից շատ ավելի կարևոր լինել: Կարևոր է հավատալ ձեզ, հաղթանակին կամ հաջողությանը: Աստղերը հուշում են, որ հավատը չպետք է կույր լինի. ցանկալի է հստակ իմանալ, թե ուր եք գնում և ինչ եք ուզում:

Կշեռք

Կշեռքները կարող են հայտնվել կարևոր հարաբերություններում կամ կարիերայում շրջադարձային պահի առջև: Չարժե թերագնահատել իրադարձություններում ձեր դերակատարությունը. եթե դրանք միայնակ չեք կառավարում, այնուամենայնիվ, կարող եք լրջորեն ազդել դրանց վրա: Ինքնավստահ Կշեռքներին, ընդհակառակը, վտանգավոր կլինի մրցակցի ուժերը թերագնահատելը. ամենայն հավանականությամբ, հավասար պայքար է ընթանում, և թուլանալ պետք չէ:

Կարիճ

Կարիճների մոտ կարող են նոր պարտականություններ ի հայտ գալ: Բացառված չէ նախկին գործառույթին կամ գործողությունների սխեմային վերադարձը, սակայն ավելի թարմացված և փորձարարական ձևաչափով: Աստղերը խորհուրդ չեն տալիս ակտիվորեն ձգտել առաջին պլան և իրադարձությունները կառավարումը վերագրել ձեզ: Եթե գործն ինքներդ չեք սկսել, ձեզ մոտ պահպանվում է տարբերվելու և ձեր մասին հայտարարելու հնարավորությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում ժամանակ կորցնել. այժմ շատ բանի կարող եք հասնել հաջողության և հայտնիության ալիքի վրա: Խաղը բարդ կլինի, սակայն արդյունքը կուրախացնի և կոգեշնչի: Կարող եք հույս ունենալ մրցույթում առաջին տեղի կամ հանդիսատեսի համակրանքի, որը ձեզ համար, գուցե, ավելի լավ կլինի: Կարևոր է ձեզ ավելի շատ ազատություն թույլ տալ, ավելի վստահորեն ցուցադրել ձեր անձնական տաղանդները և արժանիքները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին սպասվում է անձնական ուժի փորձություն: Կախված իրադարձությունների համատեքստից՝ ստիպված կլինեք ցուցաբերել էներգիա, ստեղծագործական պոտենցիալ, տնտեսվարություն, տիրականություն կամ այլ կարևոր որակ: Եթե չեք հավակնում առանցքային դերի, մարդիկ կամ հանգամանքները կարող են պարտադրել ձեզ դա: Պատասխանատու պահ է սպասվում նրանց, ովքեր ինքնուրույն են անում իրենց գործերը:

Ջրհոս

Ջրհոսները գործելու նոր ազդակ և, միաժամանակ, իրենց արժանիքների հաստատում կստանան: Այսօրվա անակնկալներն այսօր շատերը հանգիստ կընդունեն, քանզի վաղուց էին հասկացել իրադարձությունների տրամաբանությունը և սպասում էին նման շրջադարձի: Հենց այդ պատճառով շատերի համար ճգնաժամային իրավիճակը շատ Ջրհոսների համար թեթև մարզանք կլինի: Օրվա վտանգը կարող է լինել ինքնահանգստացման գայթակղությունը:

Ձկներ

Ձկներին օգտակար կլինի նպատակների և ռեսուրսների ցուցակի վերանայումը: Օրը դրդում է ունեցած պաշարների օպտիմալացման, օգնում է թարմ հայացք գցել սովորական բաների վրա: Բացառված չէ, որ անսպասելիորեն յուրօրինակ կիրառում գտնեք հին իրերին կամ ձեր մոռացված տաղանդներին, որոշեք փոփոխություններ մտցնել ձեր առօրյա ռեժիմում, սննդակարգում: Անվերջ տատանումների հակված Ձկների վրա կարող է ազդել ինչ-որ մեկի կոնկրետ օրինակը: