Ե՞րբ է ավելի ցանկալի ուտել բանանները՝ հասա՞ծ, թե՞ կիսահասած վիճակով


Ե՞րբ է ավելի ցանկալի ուտել բանանները՝ հասա՞ծ, թե՞ կիսահասած վիճակով
Մարտ 28 00:53 2017

Բանանը պետք է ընտրել կախված այն բանից, թե ինչ արդյունքի եք ուզում հասնել: Այսպես, հասած բանանն ութ անգամ ավելի արդյունավետ է իմունային համակարգի ամրապնդման համար:
Ցավոք, շատերը խուսափում են բանան ուտելուց՝ տարածված թյուր կարծիքի պատճառով, թե իբր բանանը գիրացնում է: Բայց, իրականում, դա այդպես չէ: Ապացուցվել է, որ բանանի չափավոր օգտագործումը, ընդհակառակը, նիհարեցնում է:
Ինչո՞ւմ է կայանում բանանի օգտակարությունը


Այս տրոպիկական միրգն առանձնանում է մեծ քանակությամբ ածխաջրերի պարունակությամբ, որի շնորհիվ բանանը կարելի է համարել էներգիայի մեծ աղբյուր մեր օրգանիզմի համար:
Բանանն արագ հագեցնում է: Այն պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մեծ քանակությամբ անյպիսի հանքային նյութ, ինչպիսին կալիումն է:
100 գրամ բանանը պարունակու է 90 կալորիա: Բանանի չափաոր օգտագործումը օգտակար է ոչ միայն առողջության համար, այլ նաև այն օգնում է պահպանել կայուն քաշը:
Պետք է նշել, որ այս միրգը պարունակում է վիտամին C և վիտամին B6՝ տարր, որն անհրաժեշտ է մարդու մարմնում նոր բջիջների ձևավորման համար:
Բանանը կարգավորում է արյան շրջանառությունը, իջեցնում է «վատ» խոլեստերինի քանակն արյան մեջ, օգնում է հաղթահարել դեպրեսիան, խթանում է մարսողությանը, ինչպես նաև օգտակար է մաշկի և մազերի համար:
Ինչպես տեսնում եք, այս միրգը շատ օգտակար հատկություններ ունի: Հենց այստեղ հարց է առաջանում.
Ինչպիսի՞ բանան ընտրել: Ո՞ր պտուղներն են ավելի օգտակար մեր օրգանիզմի համար՝ հասած, թերհաս, թե կանաչ պտուղները:
Ահնաս կամ հասած բանանի ընտրությունը կախված է այն բանից, թե ինչի պահանջ ունի ձեր օրգանիզմը


Պետք է նշել, որ բանանի սննդարար արժեքը մեծանում է՝ կախված նրա հասածության աստիճանից: Բայց մյուս կողմից, հետազոտությունները ցույց են տվել, որ հասած բանանը կորցնում է վիտամինների և հանքային նյութերի մի մասը:
Համաձայն մեկ այլ հետազոտության արդյունքների, դեղնած բանանում, որի վրա արդեն առաջացել են շագանակագույն հետքեր, արտադրվում է այնպիսի նյութ, որն ունակ է պայքարել չարորակ բջիջների դեմ:
Որքան հասած է բանանը, այնքան մեծ է ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունը:
Դիաբետով հիվանդ մարդկանց խորհուրդ է տրվում ընտրել անհաս բանան:
Որ դեպքում խուսափել բանան օգտագործելուց


Մասնագետների կարծիքով, լյարդի կամ երիկամների ֆունկցիայի անբավարարությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել բանանից: Իսկ օգտագործելու դեպքում, պետք է անպայման խորհրդակցել մասնագետի հետ:
Պետք է հաշվի առնել…

Խորհուրդ չի տրվում բանանը պահել սառնարանում, քանի որ այդ դեպքում այն կորցնում է համը, վիտամինների և օգտակար հատկությունների մի մասը:
Բանանը պետք է անմիջապես ուտել կեղևը հեռացնելուց հետո: