Երևանի փողոցներում սկսել են փակցնել ՀՀԿ-ի օգտին ցուցակներ կազմող տնօրենների լուսանկարները


Երևանի փողոցներում սկսել են փակցնել ՀՀԿ-ի օգտին ցուցակներ կազմող տնօրենների լուսանկարները
Մարտ 28 00:37 2017

Երևանի փողոցներից մեկում անհայտ անձիք փակցրել են Երևանի թիվ 76 մանկապարտեզի տնօրենի լուսանկարը՝ «ընտրակեղծարար» և «ծախված «մանկավարժ» մի դարձեք նրա հանցակիցը» մակագրություններով։

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակած ձայնագրություններից հետո, երբ 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ զբաղված են եղել ՀՀԿ-ի համար ցուցակներ կազմելով, քաղաքի փողոցներում սկսել են հայտնվել տնօրենների լուսանկարները՝ «Ամոթ», «ծախված «մանկավարժ» և այլ մակագրություններով: